Monday, July 15, 2013

Ինչպես սպանեցին Ստալինին


Այս դեկտեմբերի 21-ին կլրանա Սատալինի 129-ամյակը: Ռուսական «Аргументы и факты» թերթին հաջողվել է պարզել, որ Կրեմլի գաղտնազերծված արխիվներում առկա են փաստաթղթեր, որոնք փաստում են, որ Ժողովուրդների հորը այնուամենայնիվ սպանել են՝ թունավորելով: Ո՞վ և ինչպե՞ս է դա արել. ներկայացնում եմ ձեզ պատմաբան Նիկոլայ Դոբրյուխայի հետազոտությունն՝ այս հարցի առնչությամբ:

Առողջական վիճակը մահվանից առաջ


Բոլոր այն խոսակցությունները, համաձայն որոննց Ստալինի մահվան պատճառ հանդիսացած ուղեղային արյունահոսությունը հետևանք էր Ստալինի վատ առողջական վիճակի, ամբողջապես անհիմն են դառնում, եթե հաշվի առնենք, որ գաղտանզերծվել են Ստալինի բժշկական հետազոտությունների արդյունքները, որոնք արվել են պարբերաբար՝ 30 տարիների ընթացքում:
Նույն այդ փաստաթղթերը հստակորեն փաստում են, որ բոլոր այն խոսակցությունները, համաձայն որոնց Ստալինը իր կյանքի վերջին տարիներին վախենում էր բժիշկներից և բուժման կուրսեր և հետազոտություններ չէր անցնում, ևս չեն համապատասխանում իրականությունը: Ընդհակառակը, ցանկացած առողջական խնդրի դեպքում նրան զննում էին բժիշկները և Ստալինը կարող էր գտնվել բժշկական վերահսկողության տակ օրեր շարունակ:

Ահա մի մեջբերում՝ Ստալինի բուժհետազոտությունից հետո արված արձանագրությունից հետո, որն արվել է 1947 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Մացեստում հանգստյան մեկնելուց առաջ. «Ախտորոշում. հիմնական՝ սկզբնական շրջանում գտնվող հիպերտոնիա, զուգակցող՝ քրոնիկական հոդային ռևմատիզմ, գերհոգնածություն: Սրտի աշխատանքը՝ 74 զարկ/րոպե, անոթային ճնշումը՝ 145/85: Բուժող բժիշկ՝ Կիրիլլով»:
40-60 տարեկան մարդկանց ճնշող մեծամասնության մոտ 145/85 ճնշումը նորմալ է, իսկ 60-ից բարձր մարդկանց մոտ (Ստալինն այդ ժամանակ արդեն 67 էր) նորմային համապատասխանում են էլ ավելի բարձր ցուցանիշներ՝ ընհուպ մինչև 150/90:
Ինչպի՞սին էր առաջնորդի առողջությունը հետագայում: Ահա ցնցող մեջբերումներ արդեն 70 տարեկան Ստալինի առողջական վիճակի մասին արձանագրությունից. «04.09.50թ.: Մինչև լոգանք ընդունելը սրտի աշխատանքը՝ 74 զարկ/րոպե: Ճնշումը 140/80. Լոգանքից հետոսրտի աշխատանքը՝ 68 զարկ/րոպե, իսկ ճնշումը՝ 138/75: Սրտի տոնայնությունը լավացել է: Քունը՝ բավարար: Աղիքները՝ լավ: Ընդհանուր վիճակը՝ լավ: Կիրիլլով:»
Ստալինը 72 տարեկան է. «09.01.52թ: Սրտի աշխատանքը՝ 70 զարկ/րոպե, ճիշտ: Ճնշումը՝ 140/80...»
Ընդ որում, այս չափագրումներն արվել են, երբ ստալինը ուժեղ հարբուխ է ունեցել և բարձր ջերմություն: Անգամ ավելի երիտասարդ մարդիկ շատ դեպքերում չեն կարող պարծենալ նման ցուցանիշներով, ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ հետագա գրառումներում սկզբնական փուլում գտնվող հիպերտոնիայի մասին այլևս հիշատակումներ չկան:
Հետևություն. բոլոր այն պնդումները, որ Ստալինը շատ լուրջ հիվանդ էր, հատկապես Մեծ Հայրենականի տարիներին գերլարված լինելու պատճառով, ամենևին էլ չեն համապատասխանում իրականությունը, իսկ թե ովքեր են նման հայտարարությունների հետևում կանգանած, պարզ է դառնում, երբ նայում ես, թե երբ են դրանք սկսել լույս տեսնել: Դրանք առաջին անգամ հրապարակվել են 1953 թվականի մարտի չորսին, երբ սկսեցին Ստալինի առողջական բյուլետենները հրապարակել: Դրանցում (ի տարբերություն առաջնորդի կենդանության օրոք արված արձանագրությունների) նշած էր. «Մարտի 1-ի լույս 2-իի գիշերը Ստալինի մոտ արյունահոսություն եղավ ուղեղի շրջանում, որը պայմանավորված էր հիպերտոնիկ հիվանդությամբ և ատերոսկլերոզով:»
Այս կեղծ պնդումներն ակտիվորեն շրջանառվում էին Բերիայի և նրա դրածոներ Մալենկովի և Խռուշչովի կողմից, անմիջապես այն բանից հետո, երբ նրանք եկան իշխանության: Ի դեպ, ես չսխալվեցի, երբ Մալենկովին ու Խռուշչովին Բերիայի դրածոներ անվանեցի: Դրանում կարելի է համոզվել գաղտնազերծված փաստաթղթերն ուսումնասիրելով: Մասնավորապես, հրապարակվել է 1953 թվականի մարտի 5-ին ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեի պլենումի, ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Պրեզիդիումի համատեղ նիստի (որն ավարտվել էր Ստալինի մահվանից 1 ժամ 10 րոպե առաջ) գաղտնի արձանագրությունը:

Ե՞րբ և ինչպե՞ս են Ստալինին թույն տվել

Գաղտնազերծվախծ փաստաթղթերը ցույց են տալիս,մ որ թունավորումը տեղ է գտել 1953 թվականի փետրվարի 28-ի, լույս մարտի 1-ի գիշերը, այսինքն շաբաթ լույս կիրակի գիշերը, երբ Ստալինին սպասարկող բուժանձնակազմի մեծ մասը հանգստանալիս է եղել և պետքական բժիշկ գտնելը խնդրահարույց է եղել: Սա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ դավադիրները հիմնարար կերպով նախապատրաստվել էին այն հավանականությանը, որ թույնը կարող էր ակնթարթային ազդեցություն չունենալ (ինչն էլ ի դեպ պատահել էր):
Կա մի տարբերակ, համաձայն որի, ինքը՝ Ստալինը, մահացել է ակնթարթորեն, իսկ այ նրա նմանակի հոգեվարքը ձգձգվել է, սակայն դատելով նույն փաստաթղթերից, սա ավելիչ քիչ հավանական տարբերակ է, քանի որ Բերիայի պլանների մեջ չէր մտնում այդ գործը ձգձգելը: Ավելին, հայտնի է, որ այդ գիշեր Բերիան գերնյարդային վիճակում է եղել: Փոխարենը հետո, երբ արդեն ամեն բան վերջացած էր, բերիան չէր կարողանում թաքցնել իր խաննդավառությունը, ինչի մասին վկայւոմ են ականատեսները:
Մինչ Ստալինի պահը վերոնշյալ համատեղ նիստի իր ելույթի ժամանակ Բերիայի մոտ նկատվել է խառնաշփոթ վիճակ, ինչը երևումի է Բերիայի անմիջական ենթակայության տակ գտնվող թերթերում հրապարակված նրա ելույթի տեքստից. «Մարտի 1-ի, լույս 2-ի գիշերը Մոսկվայի իր բնակարանում ընկեր Ստալինի մոտ ներքին արյունահոսություն է սկսվել ուղեղում...»
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Բերիան խեղաթյուրում իրականությունը՝ նշելով, որ Ստալինի մոտ արյունահոսությունը տեղի է ունեցել ամառանոցում և ոչ թե Մոսկվայում: Հնարավոր է, որ սա լավ հաշվարկված քայլ էր, որովհետև եթե այնուամենայնիվ հաշվի առնենք, որ գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ Ստալինը նմանակ է ունեցել, ապա մեծ հավանականությամբ կարելի է պատկերացնել հետևյալ սցենարը. իսկական Ստալինի թունավորում են իր ամառանոցում և նա մահանում է տեղում, իսկ այուհետև թունավորում են նրա նմանակին և տեղափոխում են նրան ամառանոց՝ ամսի 1-ի, լույս 2-ի գիշերը:
Իզուր չէ, որ Ստալինի (գուցե նաև նրա նմանակի) մահվանից անմիջապես հետո, Բերիայի հրամանով ձերբակալվեց թույների լաբորատորիայի ղեկավար Գրիգորի Մայրանովսկին, ով ձերբակալությունից հետո դեռ երկար ժամանակ նամակներ էր գրում Բերիային, վստահեցնելով, որ իրականում իր պատրաստած թույները այդքան ուժեղ չեն, որքան նա ներկայացնում էր և խոստանում էր շտկել թերությունները: Այսպես էր նա արդարանում Լավրենտի Պավլովիչի առջև՝ չիմանալով անգամ, որ Բերիան ևս ձերբակալված է. «Դիմում եմ Ձեր ներողամտությանը: Ներեք ինձ՝ ույլ տված հանցավոր սխալների համար, - գրում է 1953 թվականի իր նամակում Մայրանովսկին: - Ես մի շարք նոր նյութերի օգտագործման առաջարկ ունեմ՝ ինչպես քնաբեր էֆֆեկտ ունեցող, այնպես էլ բուն մահաբեր՝ ինչպես և դուք էիք հրահանգել, արադարացիորեն նկատելով, որ սննդամթերքում և խմիչքներում այդ նյութերի օգտագործման մեր տեխնիկան հնացել է և անհրաժեշտ է մշակել եղանակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի փոխանցել դրանք օդային ճանապարհով...»«Մենք թույները տալիս էինք սննդի, տարբեր ըմպելիքների միջոցով, ներարկում էինք դրանք ներարկիչներով, ձեռնափայտով, գրչով և այլ ծակող և հատում հարմարեցված գործիքների միջոցով: Կիրառում էինք նաև թույնը՝ մաշիկի միջով օրգանիզմ հասցնելով՝ մաշկը նախապես դրանով մշակելու միջոցով», - պատմել է Մայրանովսկին սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած հարցաքննության ժամանակ:

3 շիշ հանքային ջրերի պատմությունը

Այն փաստը, որ Լավրենտի Բերիան նախապատրաստվում էր «Ստալինի հետ պատերազմի», չի հերքում անգամ նրա որդի Սերգոն (Բերիային հայտնի էր, որ Ստալինը պատրաստվում է կալանավորել իրեն). «Արդեն 1952 թվականին հայրս հասկանում էր, որ ինքն այլևս կորցնելու բան չունի... Հայրս ոչ վախկոտ էր, ոչ էլ ոչխար, ում կարելի ա հլու հնազանդ տանել սպանդանոց: Ես չեմ բացառում, որ ննրա մտքին ինչ որ բան կար... Մինչ այդ էլ տարբեր իրավապահ օրգաններում նա միշտ ունեցել է իրեն հավատարիմ մարդկանց... և բացի դրանից, նա ուներ միայն իրեն ենթարկվող սեփական հետախուզական ծառայություն, որը չի գտնվել և ոչ մի գոյություն ունեցող կազմակերպության ենթակայության տակ:»
Ստալինի թիկնապահների վկայություններից բխում է, որ Ստալինը մահացել է անմիջապես այն բանից հետո, երբ հանքային ջուր է խմել: Սրա մասին փաստում է նաև այն, որ Ստալինին գտել են գետնին ընկեծ՝ սեղանի մոտ, որի վրա եղել են միայն մեկ շիշ հանքային ջուր և բաժակ, որից Ստալինը խմել էր այդ հանքային ջուրը, իսկ քանի որ թույնն ամենայն հավանականությամբ ակնթարթային ազդեցություն է ունեցել, Ստալինը հենց տեղում էլ ընկել է... որոշ տվյալներով արդեն մահացած, իսկ որոշ տվյալներով էլ ուշագնաց, բայց ամեն դեպքում, նա այլևս չէր կարողացել ոչ մի բառ արտաբերել: Հենց այս վիճակում էլ իբր հայտնյաբերել են նար ամառանոցի աշխատակազմի աշխատակիցները, այն բանից հետո, երբ «վերևներին» երկար համոզելուց հետո թույլատվություն էին ստացել կոտրել դուռը: 
Իմ ուշադրությունը պատահական չէ, որ սևեռվեց այդ հանքային ջրի վրա: Ես մի շատ առեղծվածային ապացույց հայտնաբերեցի՝ աշխատելով արխիվների հետ: 1953 թվականի նոյեմբերի 8-ին Լենինի Թանգարանին Կրեմլի Սանիտարական վարչությունից որոշեցին փոխանցել «դեղորայք և հանքային ջրի երեք շշեր»՝ Ստալինի Թանգարանի համար: Այնինչ, ինչ-ինչ պատճառներով, նոյեմբերի 9-ին փոխանցվեց միայն 2 շիշ՝ մեկը նարզան հանքային ջրով, իսկ մեկն էլ բորժոմիով: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդպես էլ չփոխանցեցին 3-րդ շիշը, որտե՞ղ է այն գտնվում և ի՞նչ գաղտնիքների վրա այն լույս կսփռի՝ համապատասխա անալիզների անցկացումից հետո:

Շարունակելի

No comments:

Post a Comment