Wednesday, July 3, 2013

10 ամենաառեղծվածային կորած քաղաքաները (Մաս 2)

Շարունակում եմ ներկայացնել ձեզ 10 ամենաառեղծվածային կորած քաղաքները: Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

5. Մաչու Պիկչու, ՊերուMachu-Picchu-1
Կորած քաղաքների ոչ մի ցուցակ ամբողջական չի կարող լինել, առանց Մաչու Պիկչու քաղաքի անվան: Ինկերի այս հինավուրց քաղաքը կառուցվել է Անդերի բարձրադիր հատվածում և բնակեցված է եղել շատ կարճ ժամանակ՝ 1450-1572թթ: Այն լքվել է Հարավային Ամերիկայի իսպանական նվաճումից հետո: Իսպանացիներին այդպես էլ չի հաջողվել գտնել կորած քաղաքը, իսկ տեղաբնակները նրանց չեն օգնել այդ հարցում, ուստի Մանչու  Պիկչուն ի հայտ եկավ միայն 20-րդ դարի սկզբին:

Մինչ օրս էլ գիտական աշխարհում շարունակում են վիճել, թե արդյո՞ք Մանչու Պիկչուն սովորական բանակավայր էր, արքայական հանգստավա՞յր, թե՞ կրոնական սրբատեղի: Մեր օրերում դյուրինացել է այդ կորած և գտնված քաղաք գնալը. այնտեղ կարելի է հասնել անգամ սովորական ավտոբուսներով և գնացքներով, ինչը առաջ է բերել անհանգստություն, որ այյցելուների մեծ քանակը կարող է վնասել պատմամշակութային այս եզակի ժառանգությունը:
4. Մոհենջո-դարո. Պակիստան
Lost-City-Mohenjo-Daro-Pakistan 24712 600X450
Հինդոս գետի ավազանի քաղաքակրթությունը, Եգիպտական ու Միջագետքի քաղաքակրթությունների հետ մեկտեղ, հանդիսանում է ամենահին քաղաքակրթություններին մեկը: Այդ քաղաքակրթությունը իր հզորության գագաթնակետին հասավ ՄԹԱ 2000-ականներին, չնայած, որ այդ ժամանակի դրությամբ, այն վաղուց արդեն գոյություն ուներ: 
Գիտություն, գրականություն, առևտուր, արհեստներ, կրոն և գյուղատնտեսություն... այս ամենա թռիչքային զարգացում էր ապրում, իսկ քաղաքակրթության զարգացվածության առհավատչյան Մոհենջո դարոն է՝ իր ճշգրիտ փողոցներով և ջրահեռացման համակարգով: 
Ի տարբերություն այս ցուցակում առկա այլ քաղաքների, այս քաղքում չեն հայտնաբերվել ոչ կրոնական մեծ շինություններ, ոչ էլ արքայական փառահեղ պալատներ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս քաղաքակրությունն իր բնույթով էգալիտար էր, չնայած նրան, որ մենք շատ քիչ բաներ գիտենք այն մարդկանց մասին, ովքեր ապրում էին այս քաղաքում: 
Հնեաբանական պեղումները ցույց են տվել, որ Մոհենջո-դարան առնվազն 6 անգամ կործանվել է Հինդոս գետի վարարման արդյունքում և ամեն անգամ այն վերակառուցվել է նույն տեղում: Թե ի՞նչը բերեց նրան, որ քաղաքը վերջնականապես լքվի մոտավորապես ՄԹԱ 1800 թվականին, պարզ չէ, սակայն քաղաքը մոռացված էր ընդհուպ մինչև 1922 թվականը:
3. Պետրա, ՀորդանանPetra-1
Պետրայի հայտնաբերումն ինքնին բավականին վիճահարույց է, որովեհտև շատերը կասկածի տակ են առնում այն դրույթը, որ այն կորսյալ էր: Այն լքված էր, բայց գրեթե վստահաբար կարելի պնդել, որ դրա գոյության մասին քաջատեղյակ էին տեղացի քոչվոր ցեղերը: Ամեն դեպքում, առնվազն Արևմտյան գիտության համար այն կորած էր մոտ 1000 տարի:
Պետրան մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ ՄԹ 103 թվականին: Անապատում կերտված այս քաղաքը ծաղկում էր մինչև ավերիչ երկրաշարժը չավիրեց քաղաքի ջրամատակարարման համակարգը: Քանի որ մոտակայքում այն ժամանակ այլ քաղաքներ էլ կային, ապա բնակչությունը որոշեց ջրամատակարարման համակարգը վերականգնելու փոխարեն պարզապես լքել Պետրան և այլ քաղաքներում հաստատվել: 
Այդ ժամանակվանից ի վեր քաղաքը թողնվեց անապատին և այն դեպի իրեն էր ձգում միայն հետաքրքրասեր ճանապարհորդներին և դամբարանագողերին: Մեր օրերում այն վեր է ածվել Մերձավոր Արևելքի կարևորագույն հնեաբանական վայրերից մեկի: Քաղաքի բացառիկությունը կայանում է նրանում, որ այն կիսով չափ բաղկացած է սովորական շինություններից, իսկ կիսով չափ էլ՝ ժայռերի մեջ փորված շինություններից:  Քաղաքի ճարտարապետական ոճը իրենից ներկայացնում է Հունական, Հռոմեական և տեղական՝ Նաբաթեական ոճերի յուրահատուկ միաձուլում:
2. Տրոյա. ԹուրքիաP57734-Assos-Odeon At Troy
«Օ՜, մուսա, երգիր Պելևսի որդի Աքիլեսի ցասման մասին...»: Այսպես է սկսվում Հոմերոսի լեգենդար Իլիականը՝ արևմտյան գրականության հիմքը հանդիսացող աշխատությունը: Չնայած ոչ ոք երբևիցե կասկածի տակ չի առել Իլիականի գրական կարևորությունը, սակայն բավականին երկար ժամանակ Տրոյան համարվում էր նույնքան առասպելական ու մտածածին, որքան Ատլանտիդան:
1871 թվականին Հենրիխ Շլիմանը սկսեց պեղումներ իրականացնել թուրքական Հիսսարլիկ քաղաքի մոտ: Պեղումներն անց էին կացվում Իլլիականի պատվին կոչված Իլլիում քաղաքի գտնվելու վայրում, բայց երբ հնեաբանները հայտնաբերեցին հսկայական պարիսպենրի հետքեր, որոնք ճիշտ այնպիսին էին, ինչիպիսին Հոմերոսն էր նկարագրել, նրանք հասկացան, որ գտել են շատ ավելին, քան Իլլիում քաղաքը:
Շարունակելով պեղումները, հնեաբանները հայտնաբերեցին նաև ոսկյա զարդեր, որոնք ներկայացվեցին հետագայում, որպես Հեղինեի զարդեր: Այս գանձերը անհայտացան Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, բայց հետո էլի հայտնվեցին տեսադաշտում՝ Մոսկվայում գտնվող Պուշկինի անվան թանգարանում: 
Ավելի ուշ անցկացված լայնամասշտաբ պեղումները ցույց տվեցին, որ իրականում քաղաքը շատ ավելի մեծ էր, քան ենթադրում էր և այն հանգիստ կարող է հավակնել Տրոյան լինելու պատվին: Հնեաբանները բացահայտեցին, որ այն հիմնադրվել է մոտավորապես ՄԹԱ 3000 թվականին և ոչնչացվել է մի քանի անգամ: Ամեն ոչնչացումից հետո, ննոր քաղաք է վերակառուցվել՝ հնի փլատակների վրա և մինչ օրս էլ շարունակվում են բանավեճերը, թե շերտերից կոնկրետ որ մեկում է հույների կողմից ոչնչացված Տրոյան:
Ի դեպ, հատկանշական է, որ պարիսպների հաստությունն ու բարձրությունն այնպիսին են, որ այն ժամանակներում առկա ոչ մի պաշարողական տեխնիկա ու հարմարանքներ չէին կարող արդյունավետ օգտագործվել, ինչը  ևս մեկ կողմնակի ապացույց է, որ Հոմերոսը չի հորինել Տրոյական ձիու պատմությունը:
1. Պոմպեա և Հերկուլանում, ԻտալիաPompeii Temple Of Jupiter
«Ոմանք այնքան վախեցած էին, որ աղոթում էին, որ մահանան»: Այսպես է գրել Պլինիոս Կրտսերը՝ ՄԹ 779 թվականին տեղի ունեցած Վեզուվիուս հրաբուխի ժայթքման մասին: Նրա հորեղբայի Պլինիուս Ավագը, ղեկավարում էր հռոմեական նավատորմը, որը պետք է փրկեր հրաբխի պատճառով ծուղակում հայտնված բնակիչներին: Արդյունքում ավագ Պլինիուսը կործանվեց, ինչպես կործանվեցին Պոմպեան և Հերկուլանումը: 
Հերկուլանումը թաղվեց հրաբխային մոխրի տակ: Այդ մոխիրը, որը խլեց հազարավոր մարդկան կյանքեր, միևնույն ժամանակ իդեալականապես պահպանեց քաղաքը 1700 հետո ծնված սերունդների համար: Մենք հաճախ կարծում ենք, որ հռոմեացիներն ապրում էին բացառապես սպիըտակ մարմարից կառուցված քաղաքներում, մինչդեռ Պոմպեան բացահայտում է մեզ շատ բաներում մեզ հասականալի սովորական հռոմեական քաղաքի տեսքը:
Պոմպեայի շենքերի պատերին փորագրված էին քաղաքական կարգախոսներ, օրինակ. «Քվեարկեք Լուցիուս Պոպիդիուս Սաբինուսի օգտին»: Կան անգամավելի «պատկերավոր» գրառումներ զուգարանների պատերին...
Քաղաքները դարձան իսկական ոսկու հանք հենաբանների համար և շատ պոպուլյար այցելության վայր՝ տուրիստների համար: Ի տարբերություն այլ հին քաղաքների, այս քաղաքներում դուք մինչև հիմա կարող եք տեսնել այդ քաղաքի բնակիչներին... նրանք հավերժ անշարժացել են՝ հրաբային մոխրի մեջ, դառնալով քարակերտ արձանների պես ֆիգուրներ...

No comments:

Post a Comment