Saturday, June 29, 2013

ԱՄՆ-ի ամենասկանդալային գաղտնիքներն ու ստերը բացահայտած 10 մարդիկ (մաս 2)

Երեկ ես Ձեզ պատմեցի ԱՄՆ-իշխանությունների գաղտնիքները բացած և այլ սկանդալային բացահայտումների դեպքերի մեղավորներից ամենահայտնիների մասին: Ստորև, կշարունակեմ ներկայացնել այս հերոսներին կամ հակահերոսներին, որոշեք դուք, իսկ ես՝ շարունակեմ:

5. Քոլին Ռուլի. ՀԴԲrowley

Friday, June 28, 2013

ԱՄՆ-ի ամենասկանդալային գաղտնիքներն ու ստերը բացահայտած 10 մարդիկ

Այնպիսի տպավորություն է, ասես օր չանցնի, որ հերթական սկանդալային բացահայտումը չլսենք ԱՄՆ-ի մասին և գրեթե միշտ այդ բացահայտումներն արվում են համակարգում եղած, իսկ երբեմն էլ բարձր պաշտոններ զբաղեցրած ամերիկացիների կողմից: Ոմանք նման մարդկանց հերոսացնում են, ոմանք՝ դավաճան համարում, այնպես որ կարող եք սիրել նրանց, կարող եք ատել նրանց, բայց ես Ձեզզ այս անգամ կներկայացնեմ սեփական պետության մասին 10 ամենասկանդալային բացահայտումներն արած մարդկանց:
10. Գերի Ուեբ. Մութ ԴաշինքըCocaine and dollar with reflection on black background
1996 թվականին Գերի Ուեբը, ով Սան Խոսե Մերքյուրի Նյուզ թերթի թղթակիցն էր, «Մութ Դաշինք» խորագրով հոդվածների շարք հրապարակեց: Դրանցում պատմվում էր, թե ինչպես էր ԿԸՀ-ն դիտավորյալ անտեսել Նիկոլարգուայի թմրաբարոնների կողմից 1980-ականներին կոկաինի հսկայակն խմբաքանակներ Լոս Անջելես ներմուծելու դրվագներ: Հոդվածներում նաև մանրամասն նկարագրվում էր, թե ինչպես էր Ռեյգանի վարչախումբը պաշտպանում նարկոբարոններին՝ դատական պատասխանատվությունից խուսափելու հարցում:
Համաձայն Ուեբի, թմրաբիզնեսով զբաղվողներին թույլատրվում էր թմրանյութերի մեծ խմբաքանակներ ներմուծել ԱՄՆ, որովետև դրանց իրացումից ստացվող եկամուտների մի մասն գնում էր Ռեյգանի կողմից հովանավորվող Քոնթարների (Նիկարագուայի սոցիալիստական իշխանությունների դեմ գործող ապստամբ խմբավորում) կարիքները հոգալուն:
80-ականների կոկաինային համաճարակի մեջ իշխանություններին մեղադրելը բավականին վիճահարույց պնդում էր և հաշվի առնելով նաև այն, որ Ռեյգանի ռեժիմը արդեն ձախողումներ ունեցել էր Իրանում, պետական մակարդակով արշավ սկսվեց լրագրողի դեմ, որին միացան նաև իշխանամետ լրագրողներ: Արդյունքում, Ուեբը կորցրեց իր աշխատանքը և այդպես էլ չկարողացավ որևիցե օրաթերթում աշխատանք ճարել:
2004 թվականին հայտնաբերվեց նրա դիակը՝ գլխի շրջանում երկու հրազենային վնասվածքով, ինչը սկայան չխանգարեց, որպեսզի եղածը պաշտոնապես որակվի որպես ինքնասպանություն: Ուեբի ընտանիքը համոզված է, որ դա իրոք ինքնասպանություն էր՝ աշխատանք չգտնելուց և այլ ապտճառներց առաջաց դեպրեսսիայի հողի վրա կատարված, բայց շատերը հավատում են, որ սա այնուամենայնիվ սպանություն էր:
Ցավոք սրտի Ուեբը վաղ հեռացավ կյանքի և հնարավորություն չունեցավ ականատես լինելու, թե ինչպես հետագայում հաստատվեցին նրա լուրերը, երբ ավելի ուշ գաղտնազերծվեցին մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև կատարվեց լրացուցիչ հետաքննություն...
9. Մարկ Ֆելթ. Ուոթերգեյթnixon
ՀԴԲ-ի գործակալ Մարկ Ֆելթը համարվում է ԱՄՆ պատմության խոշորագգույն սկանդալներից մեկի «հայրը»: Հենց նա էր Վաշինգթոն Փոսթ թերթի լրագրող Բոբ Վուդվորդին հաղորդել Ուոթերգեյան հայտնի սկանդալին բերած մանրամասները, որոնց պատճառով ի վերջո հրաժարական տվեց ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը: Ֆելթը անոնիմ աղբյուր էր, ով հանդես էլ գալիս «Խորը Կոկորդ» կեղծանունով և նա գաղտնի էր պահում իր ինքնությունը մինչև 2005 թվական, այդ կերպով բամբասանքների հարուստ աղբյուր թողնելով 30 տարի շարունակ:
Ֆելթը Վուդվորդին պատմել էր Նիքսոնի աշխատակազմի կողմից ապօրինի լրտեսության մասին, որն իրականցվել էր Ուոթերգեյ հյուրանոցում տեղակայված նրանց քաղաքական օպպոնենտների գրասենյակում, ինչպես նաև լրտեսական ու սադրիչ այլ գործողությունների մասին, որոնք ի վերջո պսակվել էին Նիքսոնի հաղթանակով՝ նախագահական ընտրություններին: Ֆելթն անձնական մոտիվներ ուներր Նիքսոնին վնասելու հարցում, քանի որ նա համարում էր, որ հենց ինքը պետք է նշանակվեր ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում Էդգար Հուվերից հետո, բայց Նիքսոնը գերադասել էր իր մարդուն վստահել այդ պատասխաննատու պաշտոնը:
Ուոթերգեյթի սկանդալում շատ մարդիկ էին ներգրավված և Վուդվարդն ու նրա գործընկեր Կառլ Բերնշտայնը հետագայում խոստովանել են, որ տարակուսած էին, թե որքան մարդ ֆիքսվեց «Խորը Կոկորդի» դերատարության վրա, մինչդեռ այդ աղբյուրը հիմնականում միայն հաստատում էր այլ աղնբյուրներից ստացված տեղեկությունների հավաստի լինել-չլինելը:
Ֆելթը մահացավ 2008 թվականին՝ 95 տարեկան հասակում...
9. Դենիել Էլլսբերգ. Պենտագոնի փաստաթղթերը
daniel-ellsberg
1971 թվականին մեծ սկանդալ բարձրացրեցից Դենիել Էլլսբերգի կողմից հրապարակված պենտագոնյան փաստաթղթերը, որոնք հաստատեցին այն, ինչի մասին մարդիկ կասկածներ ունեին տարիներ շարունակ. իշխանությունները ստում էր զինված ուժերի ներգրավվածության աստիճանի և գործողությունների մասին՝ Վիետնամական պատերազմի ժամանակ:
Պաշտպանության քարտուղար Ռոբերտ Մակնամարան ի սկզբանե փորձելով կերտել Վիետնամի պատերազմի պատմությունը, հրահանգել էր հատուկ փաստաթղթեր կազմել, որոնք պետք է ծառային իրենից հետո պաշտոնը զբաղացնողներին, որպես օգտակար խորհուրների աղբյուր, որպեսզի նրանք խուսափեին այն սխալներից, որոնք արվել էին ավելի վաղ:
Դենիել Էլլսբերգը ռազմական վերլոըւծաբան էր, ով աշխատում էր այս փաստաթղթերի հետ և մի գեղեցիկ օր, հասկանալով որ ի վիճակի չէ իր մեջ պահել այդ ողջ սուտն ու ցինիզմը, ինչպես նաև թույլ տալ, որ այդ անիմաստ արյունահեղությունը շարունակվի, փոխանցեց այդ փաստաթղթերը Նյու Յորք Թայմզ թերթին, որտեղ և մի քանի հոդվածների տեսքով հրապարակվեցին այդ փաստաթղթերում առկա ամենասկանդալային մանրամասները: Ահա դրանցից մի քանիսը.
- Հետախուզությունը հետևողականորեն և վստահորեն զեկուցում էր, որ պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում անհնար կլինի հաղթել այն, բայց Լինդոն Ջոնսոնի վարչակազմն այնուամենայնիվ ներքաշվել էր:
- ԱՄՆ-ը չուներ ոչ մի էական շահ՝ օգնելու Հարավային Վիետնամին և պատերազմի մեջ էր ներքաշվել զուտ աշխարհաքաղական խաղերից ելնելով:
- Երբեք պլաններում չէր եղել պատերազմից դուրս գալուց առաջ պրո-ամերիկյան իշխանություններ հաստատել Հարավային Վիիետնամում
- Քեննեդու աշխատակազմը պլաններ էր մշակել Հարավային Վիետանմի այդ ժամանկվա առաջնորդ Նգո Դինգ Դիեմին գահնկեց անելու վերաբերյալ:
- Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիքսոնը խոստանում էր նվազեցնել պատերազմի էսկալացիան, մինչդեռ նա արդեն հստակ մշակված պկան ուներ՝ Հյուսիսային Վիետնամի ռմբահարման վերաբերյալ:
- ԱՄՆ իշխանություններն անընդհատ մեծացնում էին պատերազմի մասշտաբները և ավելի շատ ռմբակոծություններ ու ռեյդեր էին անում, միևւնույն ժամանակ ստելով ժողովրդին, որ ճիշտ հակառակն են անում:

Ցուցակը շարունակվում էր այլ ցնցող բացահայտումներով, որոնբք վերաբերում էին պատերազմի ժամանակ Սպիտակ Տունը զբաղեցնող բոլոր 4 նախագահներին և նրանց աշխատակազմերին:
Այս բացահայտումների շնորհիվ Էլլսբերգը հայտնվեց Լոս Անջելեսյան դատարանի մեղադրյալի աթոռին. նրան մեղադրում էին լրդտեսության, դավդրաբանության, գողության և այլ հանցնաքների մեջ, բայց մեղադրական գիծը փլուզվել էր, երբ պարզվել էր, որ Էլլսբերգի դեմ ապացույցները հավաքվել էին ապօրինի եղանակով:

7. Թոմաս Դրեյկ. TrailblazerTomD
Ինչպե՞ս ստացվեց, որ Անվտանգության Ազգային Ծառայության (NSA) ղեկավարն այսօր աշխատում է, որպես վաճառող՝ Apple-ի խանութներից մեկում: Շատ պարզ. նա փորձել էր հավատարիմ մնալ ԱՄՆ Սահմանադրության 4-րդ կետին և կանխել անիմաստ վատնումները պետբյուջեից ու որպես հետևանք այժմ օգնում է խանութի հաճախորդներին հասկանալ, թե ինչպես օգտվել այֆոնի նոր հավելվածներից:
Իրականում Դրեյկը դեռ լավ է պրծել, որովհետև նրան կարող էին դատել լրտեսության համար և դատապարտել 35 տարվա ազատազրկման: Բանն այն է, որ նա բարձրաձայնել էլ NSA-ի 1.2 միլլիարդ արժողությամբ Trailblazer ծրագրի մասին, որը խախտում էր քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:
Այս ծրագիրը ստեղծվել էր, որպեսզի մոնիտորինգ իրականացվեր համացանցում, բջջային հեռախոսներով և այլ էլեկտրոնային/թվային միջոցներով շրջանառվող տեղեկատվությունը: Կար մեկ ուրիշ ծրագրի նախագիծ, որն ընդամենը արժեր 3 միլլիոն դոլար և չեր խախտում մարդկանց իրավունքները և Դրեյկը հենց այդ ծրագիրն էր փորձել պաշտպանել, բայց իշխանությունները նախապատվությունը տվել էին Trailblazer-ին:
2011 թվականին սակայան բոլոր NSA-ի բոլոր մեղադրանքները Դրեյկի նկատմամբ փլուզվեցին և նա ոչ մի օր բանտում չանցկացրեց: Միակ մեղադրանքը, որը հաստատվեց դատարանում՝ ծառայողական համակարգչի օգտագործման իրավունքի չարաշահումն էր և այս մեղադրանքով նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից:
6. Բաննաթայն (Բաննի) Գրինհաուս. ԱՄՆ Բանակի Ինժեներային Կորպուս/Halliburton
bunny
Մեդիայում բազմից է ակնարկվել ԱՄՆ իշխանությունների և Halliburton ընկերության կասկածելի մերձ կապերի մասին: Այս խոսակցություններն էլ ավելի սաստակացան, երբ 2003 թվականին Բաննի Գրինհաուսը հայտարարեց, որ ԱՄՆ Բանակային Ինժեներային Կորպուսը կողմնապահություն անելով հենց այդ ընկերությանն էր վստահել իրաքյան նավթահանքերի շինարարության պայմանագրերը:
Եվ այսպես, ինչո՞ւմ էր կայանում խնդիրը՝ կապված այդ պայմանագրերի հետ: Տենդերը անց էր կացվել առնաց այլ ընկերությունների և Հալիբյորտոն ընկերությունը առանց մրցակցության շահել էր 7 միլլիարդ դոլարանոց պայամանագիր: Գրինհաուսի աշխատանքն էլ հենց նման պայմանագրերի մոնիտորինգն ու հաստատումն էր և նա պնդում էր, որ ողջ գործընթացն անարդար է եղել:
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս երախտապարտ եղավ ԱՄՆ-ը իր ծառայողից, որը փորձում էր կասեցնել ոչ ձեռընտու պայմանագիր ստորագրելու որոշումը՝ այդ կերպով բյուջետային միջոցներ խնայել իր պետության համար: Նա ծառայողական նկատողություն ստացավ, պաշտոնի իջցման արժանացավ և զրկվեց հույժ գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու իրավունքից:
Զգալով նման խտրական և վիրավորական վերաբերմունք սեփական անձի նկատմամբ, Գրինհաոսը հանրայնացրեց իր ունեցած տեղեկությունները, ինչպես նաև մի շարք այլ բացահայտումներ արեց Հալիբյորտոն ընկերության  չարաշահումների վերաբերյալ, իսկ այդ բացահայտումներն ուղղակիորեն վերաբերում էին այդ ժամանակվա Պենտագոնի շեֆին՝ Դոնալդ ռամսֆելդին:
Ի վերջո՝ 2011 թվականին, Գրինհաուսը դատի տվեց ԱՄՆ Բանակի Ինժեներական Կորպուսին՝ իր նկատմամբ նման խտրականություն դրսևորելու և այլ ապօրինի գործողությունների համար և շահեց դատը: Նրա նախկին գործատուները ստիպված էին մոտ 1 միլլիոն դոլար փոխհատուցում վճարել այս ազնիվ կնոջը:

Thursday, June 27, 2013

Կայծակների մասին 10 ամենատարօրինակ պատմությունները

Շատ քիչ օդերևութաբանական երևույթներ կան, որոնք կարող են մրցակցել կայծակի հետ: Կայծակի հարվածը կարող է ինչպես ավերիչ և կործանող հետևանքներ ունենալ, այնպես էլ ապաքինող ու հետաքրքիր: Ձեզ կներկայացնեմ 10 յուրահատուկ դեպքեր, որոնք կապված են կայծակի հետ:

10. Կայծակը ներխուժում է ինքնաթիռի մեջ (1984թ)
Preemptory strike
Սովետական ինքնաթիռի ուղևորները ցնցված էին, երբ 1900 մետր բարձրության վրա ինքնաթիռի ֆյուզելյաժի մեջ ծակ անելով սրահ ներխուժեց գնդաձև կայծակ: Էլեկտրական գունդը աղմուկով անհայտացավ, հետո էլի հայտնվեց, շրջեց ուղևորների մոտով մինչև ինքնաթիռի պոչնամասը, հետո կիսվեց երկու մասի, հետո էլի միավորվեց և լքեց ինքնաթիռը՝ երկրորդ անցքը ծակելով ֆյուզելյաժի մեջ:
Օդաչուն առանց ժամանակ կորցնելու արտակարգ վայրեջք կատարեց և բարեբախտաբար այս միջադեպից ոչ ոք չտուժեց:

Հնադարյան դրամների 10 ամենատարօրինակ տեսակները

Մեզ համար սովորական է ինչ որ բան գնելուց վճարել մետղադրամներով, թղթադրամներով, էլեկտրոնային քարտերով կամ բանկային չեկերով, բայց հին աշխարհում սովորական երևույթ էր, երբ դրամի գործառույթ էին կատարում այնպիսի բաներ, որոնք այժմ տարօրինակ կհամարվեին: Դրանց մեծ մասն անցել է պատմության գիրկը, բայց կարծում եմ Ձեզ կհետաքրքրեն 10 ամենատարօրինակ դրամական փոխարժեք ունեցող իրերը, որոնք կիրառվել են դարեր ու հազարամյակներ առաջ:

10. Ուտվող փող
Penny
Բավականին տևական ժամանակ աղը օգտագործվում էր որպես փող աշխարհով մեկ և պատահական չէ, որ անգլերենում աշխատավարձ բառին ասում են salary (լատիներեն slarium բառից է, որով հռոմեացիք կոչում էին աղ գնելու համար նախատեսված գումարը), իսկ Արևելյան Աֆրիկայում աղը հանդիսանում էր հիմնական դրամը միջնադարում:

Wednesday, June 26, 2013

Մի տղայի պատմություն


19-րդ դարի սկզբի շոտլանդացի մի ֆերմեր վերադառնում էր տուն և անցնում էր ճահճուտի մոտով, երբ հանկարցակի լսեց օգնություն աղերսող ճիչեր: Ֆերմերը շտապեց օգնության և տեսավ, որ մի տղա հեսա ուր որ է կխորտակվի ճահճի մեջ և փորձում է դուրս գալ քաշող ցեղի միջից, բայց նրա ամեն շարջումը ավելի խորն էր ընկղմում նրան մահաբեր ու գարշահոտ այդ զանգվածի մեջ: Տղան գոռում էր հուսահատությունից ու վախից և ֆերմերն արագորեն մի ճյուղ պոկեց ծառից ու մոտենալով տղային փաայտի ծայրը ձգեց դեպի նա: Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց դուրս քաշել տղային մահվան ճիրաններից: Տղան երկար չէր կարողանում զսպեր իր արցունքները և անընդհատ դողում էր, բայց կարևորը՝ նա փրված էր:

Աշխարհի 10 ամենաառեղծվածային նախնադարյան պատմամշակութային վայրերը

10. Կարնակյան քարեր. Ֆրանսիա
Travel-Graphics-200 429768A-1
Կարնակյան քարերը գտնվում են ֆրանսիական Կարնակ գյուղ շրջակայքում: Գյուղը շրջապատում են հազարավոր խոշոր քարեր, որոնց տեղադրման թվագրությունը ընկնում Մ.Թ.Ա. 4500-3300թթ-երի միջակայքում:
Այս քարերի դասավորվածության մասին տարբեր վարկածներ կան. ոմանք պնդում են, որ մեր նախնիները քարերը դասավորել են այսպես՝ աստղադիտական նպատակներով՝ նմանակելով աստղազարդ երկնքի համաստեղությունների դասավորվածությունը: Այլոք պնդում են, որ քարերը կատարել են պրիմիտիվ սեյսմիք ծառայության դեր և քարերի տատանումներից փորձում էին գուշակել մոտալուտ երկրաշարժը:
9. Ասունանի անավարտ օբելիսկը. Եգիպտոս
Unfinished Obelisk
Եգիպտական Ասուան քաղաքի մոտ գտնվող անտիկ քարհանքում մի հսկայական քարի կտոր կա, որը նախատեսված էր օբելիսկ դարձնել, սակայն աշխատանքն այդպես էլ անավարտ է մնացել: Հավանական պատճառը քարի մակերեսի վրա առաջացած ճաքերն են, իսկ մեկ այլ վարկածի համաձայն, շինարարներին ինչ-ինչ պատճառներով թույլ չեն տվել, որպեսզի նրանք ավարտին հասցնեն աշխատանքը:
Եթե այս օբելիսկն ավարտի հասցվեր, ապա մեկ երրորդով ավելի մեծ կլիներ, քան մեզ հայտնի ցանկացած օբելիսկ՝ անտիկ ժամանակաշրջանից մեզ հասած: Կանգնած վիճակում այն կունենար 42 մետր բարձրություն և 1200 տոննա կկշռեր, այսպիսով՝ լինելով ավելի բարձր, քան 10-հարկանի շենքը:
Անգամ գիտության զարգացվածության ժամանակակից պայմաններում, միայն մի քանի վերամբարձ կռունկներ կոյություն ունեն աշխարհում, որոնք կարող են շարժել այս հսկայածավալ մոնոլիտը, ուստի մինչ այժմ էլ խիստ անհասկանալի է, թե ինչպե՞ս էին հին եգիպտացիները պատրաստվում տեղափոխել ու կանգնեցնել այս օբելիսկը, եթե այն այնուամենայնիվ ավարտին հասցվեր:
8. Անտեքուերա. Իսպանիա
Dolmen De Viera - Corredor X50X4 Kbx
Իսպանիայի 2 ամենանշանակալից մարդկերտ քարայրներն են Քուեվա դե Մենգան և Քուեվա դե Վիերան, որոնք նաև ամենախոշորներից են աշխարհում՝ իրենց տեսակի մեջ: Նման քարայրների կառուցման համար օգտագործված ամենախոշոր քարերը կշռում են 180 տոննա և տեղափոխվել են առնվազն 1 մղոն՝ մինչև շինարարության վայր:
Այս վայրերը տռեղակայված են Անտեքուերա քաղաքի մոտ և մոտավոր հաշվարկներով կառուցվել են ՄԹԱ 3700-ականներին, այսինքն, այս կառույցները նույն Սթոնհենջի ժամանակիցներից է:
Պատերից շատերի վրա կարելի է տեսնել բազմաթիվ անտրոպոմորֆ պատկերազարդումներ, ընդհուպ վկայություններ՝ Մինոական քաղաքակրթության հետ առնչությունների վերաբերյալ:
7. Գգնատիհա. ՄալթաGgantija Temples Gozo-1
Մալթային պատկանող գոզո կղզու վրա է գտնվում երկու մեգալիթիկ տաճարներից բաղկացած կոմպլեքսը, որը հենց կրում է Գգանտիհա անունը: Քարակերտ այս տաճարները կառուցվել են ՄԹԱ 3600-ականներին, ինչի շնորհիվ այս մոնումենտը հանդիսանում 2-րդ հնագույն կրոնական կառույցը՝ Գոբեկլի Տեպեից հետո: Որպեսզի պատկերացնեք, թե ինչ բացառիկ կառույց է սա, նշեմ, որ այն կկառուցելու ժամանակներում Մալթա կղզու բնակիչները դեռ չէին սովորել պատրաստել և օգտագործել մետաղական գործիքներ և անգամ անիվը դեռ հայտնագործված չէր:
Վարկածներից մեկի համաձայն, ԳԳանտիհան պտղաբերության հետ կապված ինչ որ պաշտանմունքի վայր էր, որովհետև տեղանգում հայտնաբերվել են հենց պտղաբերության հետ կապ ունեցող արձանիկներ և ֆիգուրներ: Չնայած բազմաթիվ վարկածների առկայության, մինչ օրս էլ հստակ չէ, թե ո՞վ, ինչո՞ւ և ինչպե/ս է կառուցել այ շինությունը:
6. Քարե գնդեր. Կոստա ՌիկաCr Sphere Stream
Կոստա Ռիկայում հայտնաբերվել գրեթե իդեալական կլորության ավելի քան 200 քար, որոնց չափսերը տատանվում են մի քանի սանտիմետրից մինչև երկու մետր տրամագիծ և մինչև մի քանի տոննայի հասնող քաշ ունեն: Համաձայն հաշվարկների, այս գնդերը պատրաստվել են ՄԹԱ 1500-500թթ ընկած ժամանակահատվածում մի քաղաքակրթության կողմից, որը վաղուց վերացել է:
Գոյություն ունեն բազմաթիվ միֆեր և առասպելներ այս գնդերի վերաբերյալ. ոմանք ասում են, թե այս գնդերը մնացել են լեգենդար Ատլանտիդայից, իսկ այլոք պնդում են, որ դրանց շինարարները գիտեին քարը փափկեցնելու եղանակ: Հայտնի չէ, թե ինչ նպատակի համար են ստեղծվել այս քարերը, սակայն հստակորեն կարելի է ասել, որ մինչ էռոզիայի ենթարկվելը, ճաքելն ու փշրվելը, դրանք եղել են իդեալապես կլոր:
5. Օլմեկների գլուխներ. ՄեքսիկաBig Head
Այսպես կոչված Օլմեկների գլուխները իրենցից ներկայացնում են 17 հսկայական քարակերտ գլուխների հավաքածու, որոնց ստեղծման տարեթիվը գտնվում է ՄԹԱ 1500-1000թթ միջակայքում: Դրանց քաշը տատանվում է 6-50 տոննայի միջակայքում: Դրանցից յուրաքանչուրը կրում է ինչ որ յոււրահատուկ գլխարկ և որոշ հնեաբանների կարծիքով, այդ գլուխները ստեղծվել են ի պատիվ 17 նշանավոր Օլմեկյան արքաների: Այլ գիտնականներ կարծում են, որ այս գլուխները խոսում են նրա մասին, որ ինչ որ զարգացած աֆրիկյան քաղաքակրթություն հնում այցելել է հարավային ամերիկա, քանի որ գլուխներից մեկն ունի ակնհայտորեն աֆրիկացու դիմագծեր:
4. Յոնագունի համալիր. ՃապոնիաScreen Shot 2013-06-16 At 4.16.41 Pm
1987 թվականին Յանագունի կղզու ափամերձ ջրերում հայտանաբերվեցին ինչ որ տարօրինակ ստորջրյա կառույցներ: Այս կառույցներն ունեն զուգահեռ եզրեր, սուր անկոյուններ, սյուներ և այլ հատկանիշներ, որոնք ստիպում էին ենթադրել, ար դրանք մարդակերտ են:
Մյուս կողմից հավաստի փաստ է, որ այդ տարածքը ջրի տակ է անցել առնվազն 8-10 հազար տարի առաջ՝ վերջին սառցե դարաշջանից հետո և եթե դա իրոք այդպես է, իսկ այդ կառույցները իրոք մարդակերտ են, ապա նշանակում է, որ Յոնագունիում հայտանբերվել է աշխարհի հնագույն մարդակերտ կառույցների խումբը, ինչն էլ իր հերթին սկզբունքորեն փոխում է ընդունված պատմական կոնցեպցիաները:
3. Կամբեյի ծովածոց. ՀնդկաստանGujarat.A2001122.0600.250M
2001 թվականին Հնդկաստանի ափերի մոտ հայտնաբերվեցին խորտակված քաղաքի հետքեր՝ կամբեյի ծովածոցում: Սոնարի օգնությամբ ջրի տակ հայտնաբերվել էին բազմաթիիվ մարդկերտ շինություններ՝ այդ թվում խոշոր շենքեր և ջրանցքներ, իսկ ծովի հատակից ցամաք էին հանվել բազմաթիվ կենցաղային իրեր՝ կճուճներ, ափսեներ, և այլն:
Քաղաքը բավականին մեծ է, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ դրանում հայտնաբերված իրերից մեկը պատրաստված էր փայտից, որը առնվազն ՄԹԱ 9500-ականներին է աճել: Եթե այս թվերը հաստատվեն, ապա խորտակված այս քաղաքը հազարամյակներով ավելի հին է, քան Հնդկաստանում հայտանբերված այլ անհայտացած քաղաքներ, որանք ավելի վաղ հնագույնն էին հայտարարվել: Ավելին, եթե գիտնականները չեն սխալվել թվագրումներում, ապա այս քաղաքը կառուցվել է հազարամյակներով ավելի վաղ, քան ենթադրվում էր, որ մարդիկ սկսել են առաջին քաղաքները կառուցել:
Թեև որոշ գիտնականներ կասկածի տակ են առնում հայտանաբերված փայտե իրերի տարիքը, սակայն մի բան վստահ է, ամեն դեպքում այս քաղաքը հանդիսանում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը:
2. Մոաի. Զատկի կղզիMoai-Statues-Easter-Island-Chile
Աշխարհի ամենամեկուսացված բնակավայրերից մեկը՝ Զատկի Կղզին հանդիսանում է նաև աշխարհի ամենամիստիկ վայրերից մեկը: Հսկայական քարե արձանները՝ Մաոիները, ծանոթ են գրեթե ցանկացած տուրիստի, սակայն շատ քիչ բան է հայտնի դրաննց դերակատարության, նշանակության ու պատմության մասին:
Առաջին հայացքից թվում է, թե այս արձանները միայն գլուխներից են բաղկացած, բայց պեղումները ցույց են տվել, որ դրանցից գրեթե բոլորն էլ ունեն նաև մարմիններ: Իրականում ամենազարմանալին այն է, որ այս արձաններից շատ քչերն են երբևիցե կանգնեցվել, իսկ մնացածները տասնյակներով լքվել են քարհանքերում ու ճանապարհներին:
Հնեաբանները պատկերացում չունեն, թե կոնկրետ ինչի համար են ստեղծվել այս արձանները, ինչ են դրանք խորհրդանշել, ինչպես են դրաննք տեղափոխվել և կանգնեցվել: Բալոր արձանների վրա առկա են ինչ որ հիերոգլիֆներ, որոնք ոչ ոք չի կարողնաում կարդալ մինչ օրս: Կղզու բնակիչներն իրենց հերթին են գաղտնիք, որովհետև մինչ օրս էլ հայտնի չէ, թե որտեղից են նրանք հայտնվել այս կղզու վրա:
Զատկի կղզու առեղծվածի ամենատարածված վարկածներից մեկը կայանում է նրանում, որ կղիզն իրականում սարի գագաթ է և իր վրա կրում է անհայտացած Մու քաղաքակրթության վերջին հետքերը, իսկ մնացածը պետք է փնտրել ջրի տակ:
1. Գոբեկլի Տեպե. ԹուրքիաScreen Shot 2013-06-16 At 4.26.17 Pm
Գոբեկլի Տեպեն հանդիսանում է աշխարհի ամենահին կրոնական շինությունը, որը երբևիցե հայտնաբերվել է: Ռադիոածխաթթվային անալիզը ցույց է տվել, որ այն կառուցվել է ՄԹԱ 10000-9000 թվականներին: Որպեսզի զգաք, թե ինչ հին է այս շինությունը, բավական է միայն նշել, որ դրա և Սթոնհենջի կառուցման միջև ընկած ժամանակն ավելի շատ է, քանի Սթոնհենջի ու այսօրվա: 
Ինչպե՞ս կարող էին կառուցվել նման շինություններ մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ ենթադրաբար դեռ քարանձավներում էին ապրում: Ինչպե՞ս կարող էին մեր նախնիները կրեին-բերեին հսկայական քարի կտորներ և կտրտել դրանք՝ չունենալով մետաղական գործիքներ: Ինչպե՞ս կարող էին կրոնական շինություն կառուցել մի ժամանակաշրջանու, երբ ըստ դասական գիտության, կրոնները դեռ չէին էլ ծագել: Գբեկլի Տեպեու տարվող հնեաբանական աշխատանքները դեռ շատ հարցեր առաջ կբերեն, բայց կա հավանականություն, որ դրանք և դրանց պատասխանները կհեղափոխեն նախնադարյան պատմության մասին առկա արդի պատկերացումները: 
Տեղանքը լի է քարե շինություններով և քարե սյուներով, որոնց վրա կարող ենք տեսնել գիշատիչ կենդանիների պատկերներ: Այս քարե սյուները, որոնցից որոշների քաշը հասնում է 20 տոննայի, կառուցվել են մի ժամանակաշրջանում, երբ ըստ պաշտոնական գիտության, մարդ արարածը դեռ նոր-նոր հավաքչությունից անցել էր որսի, ավելին, այս համալիրը կառուցվել է մի ժամանակաշրջանում, երբբ ըստ նույն պաշտոնագիտության, չկային կրոններ, չկար գյուղատնտեսություն, չկարգրավոր խոսք, չկար անիվը, չկար կավագործությունը, չկային ընտանի կենդանիներ, իսկ մարդկության հիմնական ձեռքբերումը պրիմիտիվ քարե գործիքներն էին:

Tuesday, June 25, 2013

Ժամանակակից մարդակերության 10 ամենախելագար պատմությունները

Ճապոնացի, ով ճաշ էր պատրաստել սսեփական սեռական օրգաններից և վաճառում էր՝ ափսեն 250 դոլարով

2012 թվականին 22-ամյա Մաո Սուգիյաման որոշեց հեռացնել իր սեռական օրգանները և դրանցից պատրաստված ուտեստներով հյուրասիրել երեկույթի հյուրերին: Նա գիտակցված դարձավ անսեռ՝ անցնելով բժշկական դանակի տակով: Հիւվանդանոցում նա խնդրեց սառեցնել իր ամպուտացված օրգանները և հանձնել իրեն:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո на նա հյուրեր հրավիրեց և որոշեց նրանց հյուրասիրել իր անդամից պատրաստված ուտեստներով: Այս «էկզոտիկ» ուտեստից 6 ափսե ստացվեց սարքել (յուրաքանչյուրը՝ 250 դոլար) եղած «հումքով»: Հմտորեն պատրաստված անդամը համեմված էր սնկերով և կանաչեղենով: Սրահում ամեն ինչ հագեցած էր պաթոսով, նվագում էր դաշնակահար:
Մաոն, ով ավելի հայտնի է ՆՍ կեղծանունով, սկզբում ուզում էր ինքը ճաշակել իր անդամը, բայց այնուհետև մտափոխվեց և որոշեց վաճառել այն իր հյուրերին: Ընհանուր առմամբ խնջույքին մասնակցում էր 70 մարդ, որոնցից 65-ն ուտում էին տավարի ու կոկորդիլոսի մսից պատրաստված ուտեստներ, իսկ 5-ն ուտում էին Մաոյի... դե դուք հասկացաք...

Monday, June 24, 2013

Ամենտարօրինակ սեքսուալ շեղումները


1. Աբասիոֆիլիա - Սեր կամ սեքսուալ հակում առ պարալիզացված կամ կաղ մարդիկ, նաև ձեռքերի և ոտքերի պրոտեզներ կրող մարդկանց նկատմամբ տածվող սեքսուալ հակում:

2. Ակարոֆիլիա - քորելուց կամ խուտուտից սեքսուալ բավարարվածության ստանալու հակվածություն:

3. Ակոմոֆիլիա - սեքսուալ հակում մաքսիմալ մերկության հանդեպ (այդ թվում նաև սափրված սեռական օրգանների)

4. Ակուստիկոֆիլիա - կոնկրետ ձայներից սեքսուալ գրգռվածության դրսևորում

5. Ակրոտոմոֆիլիա - Ամպուտացիայի կամ ամպուտացիայի ենթարկված մարդկանց նկատատմամբ կիրք տածելու հակվածություն:

6.  Ադոլեսենտելիզմ - Երեխայի կամ դեռահասաի կերպարի իմիտացիայից սեքսուալ բավարարվածություն ստանալու հակվածություն

7. Այլուրոֆիլիա - կատուների նկատմամտ սեքսուալ հակման և կապվածության դրսևորում:

8. Ագալմատոֆիլիա - արձանների, մանեկենների և այլ անշարժ օբյեկտների նկատմամբ սեքսուալ հակումներ ունենալու դրսևորում:

9. Ալգոլագնիա - զուգընկերոջը ցավ պատճառելուց սեքսուալ հաճույք ստանալու հակվածություն

10. Ամուրֆիլիա - մթության մեջ կամ կապված աչքերով սեքսով զբաղվելուց բավարարվածություն ստանալու դրսևորում

Saturday, June 22, 2013

Հայտնի մարդիկ, ում մահը ֆիքսել է տեսախցիկը

Знаменитости, которые умерли на глазах зрителей
Լասսե էրիկոսնը շվեդ կատակերգու էր, դերասան, գրող և կոմպոզիտոր: 1970-ականներին նա սկսել էր իր թատերական գործունեությունը, 1980-ականներին արդեն հայտնի էր հեռուստադիտողներին և տևական ժամանակ աշխատել է, որպես ռադիոհաղորդավար:

Tuesday, June 18, 2013

Աշխատանքից ազատելու պատճառ դարձած 10 ամենատարօրինակ արարքները

Մենք սովոր ենք, որ գործատուն իր աշխատակցին կարող է տեղի, հաճախ էլ անտեղի աշխատանքից հեռացնի աշխատակցին: Դրա համար պատճառ կարող է հանդիսանալ աշխատակցի ուշացումներն ու ցածր կարգապահությունը, կատարողականության խնդիրները, թույլ տված սխալները, ԽԾԲ հանգամանքը և այլն... Սակայն, երբեմն աշխատակցին կարող են ազատել մեղմ ասած շատ տարօրինակ արարքների համար: Այժմ Ձեզ կներկայացնեմ աշխատանքից ազատման պատճառ դարձած ամենատարօրինակ արարքների տասնյակը: