Friday, December 28, 2012

2012 թվականի թոփ 10 խաբկանքները



Ձեզ եմ ներկայացնում անցնող տարվա լավագույն տեսողական խաբկանքների շարքը։ Չնայած խաբկանք ասվածը հարաբերական հասկացողություն է, սակայն եկեք որպես այդպիսին դիտարկենք այն ամենը, ինչ խեղում է իրականության մեր զգացողությունը և փոխում է դրա ընկալումը՝ սթրիթ արթից, մինչև հետաքրքիր գովազդ։

Thursday, December 27, 2012

Դրակուլա. կենսագրությունը, միֆերն ու իրականությունը


Դրակուլան՝ պատմական կերպար
Ռումինական գոսպոդար Վլադ 3-րդը (1431-1476), ով ավելի հայտնի է, որպես Դրակուլա, 1310-1352թթ իշխած Վալխիայի տիրակալի՝ Բասարաբ Մեծի տոհմից էր, ով ծանր պայքարի արդյունքում պաշտպանեց իր երկրի անկախությունը Հունգարիայից։ Դրակուլայի պապը՝ Միրչա Ծերը (1386-1418), շոնրհիվ իր խոհեմության, ինչպես նաև ռազմական հաղթանակների, դարձավ Ռումինիայի իշխանաց իշխան, բայց հետագայում ստիպված էր ճանաչել իրեն, որպես Օսմանյան Թուրքիայի վասսալ, որովհետև հայտնվել էր անելանելի մի իրավիճակում, երբ մի կողմից այն ժաանակի մի տարածաշրջանային գերտերություն հանդիսացող Հունգարիան՝ զինված կաթոլիկ աշխարհի աջակցությամբ, փորձում էր գրավել ու կաթոլիկացնել ուղղափառ Վալախիային, իսկ մյուս կողմից Օսմանյան թուրքիան էր, որ ձգտում էր գերիշխանության, ընդ որում՝ համաշխարհային, բայց որքան էլ տարօրինակ հնչի, ավելի հանդուրժող էր այլ կրոնների նկատմամբ։

Tuesday, December 25, 2012

Մարդ-կակտուսը գոյություն ունի և... հայ է

«Մարդ-կակտուսը» տերմինը ոչ պաշտոնական տերմին է, որ բնութագրում է խիստ հազվադեպ բժշկական մի ֆենոմեն՝ կապված մակաբուծության, իսկ հնրվոր է նաև սիմբիոզի, երբ կակտուսը սերտաճում է մարդու հետ։ Նման մի քանի դեպքեր բնութագրված են բժշկական տեղեկատուներում և մամուլում։
Այսպես, 18 ամյա երևանաբնակ Նարինեն 2 տարի շարունակ անընդմեջ այցելում էր տարբերբուժհաստատություններ, որտեղ նրա ձեռքերից հեռացնում էին ակտիվոր անճող փշերը։ Այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ Նարինեի ձեռքերի միջից հեռացնում էին փշերը, մեկ շաբաթ անց աճում էին նորերը... արդյունքում, նա իր մոտ հավաքեց իր մոտ 140 փուշ։ 

Monday, December 24, 2012

Աշխարհի ամենատարօրինակ կրոններն ու կրոնական ծեսերը


Հիրավի, մարդկային հիմարությունը սահմաններ չի ճանաչում և դրա վառ ապացույցներից մեկը տարբեր տարօրինակ կրոններն ու կրոնական ծիսակարգերն են, որնք լավագույն դեպքում կարող են մոգոնված լինել շառլատանների կողմից, եթե չասեմ հոգեկան հիվանդների։ Սակայն սարսափելին ոչ այնքան այն փաստն է, որ կան նման կրոններ ու ծիսակարգեր, այլ այն, որ միշտ գտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են սրբորեն հավատալ ու հետևել դրանց։ Եվ այսպես, Ձեզ եմ ներկայացնում աշխարհում 9 ամենատարօրինակ կրոնների ու կրոնական ծեսերը
     1.  Երեխաների նետում
Հնդկաստանում գտնվող Գրիշնեշվոր տաճարը հանդիսանում է այն վայրը, որտեղ իրականացվում է ամենատարօրինակ ու ամենավտանգավոր ծիսակարգերից մեկը՝ երեխաներին վայր են նետում 15 մետր բարձրությունից… Այնուամենայնիվ, իրականում ամեն ինչ այդքան էլ ողբերգական չէ՝ երեխաները տուժում են հազվագյուտ դեպքերում, որովհետև ներքևում նրանց կարողանում են բռնել իրենց իսկ քաջարի հայրիկները՝ բացբած սավանի միջոցով։

Saturday, December 22, 2012

Պատմության խոշորագույն նավաբեկությունները


Ձեզ եմ ներկայացնում պատմության ամենաողբերգական նավաբեկությունների պատմությունները, որոնցից յուարքանչուրը խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Որոշ դեպքերում հանգամանքները պարզվել են, իսկ որոշ դեպքերում էլ ողբերգության պատճառները իրոք առեղծվածային են և դարձել են բազմաթիվ հետաքննությունների ու անգամ ֆիլմերի թիրախ։
«Ադմիրալ Նախիմով». 423 զոհ
1985 թվականի օգոստոսի 31-ին «Ադմիրալ Նախիմով» շոգեքարշը ժամանկեց Նովորոսսիյսկի նավահանգիստ, ընդունեց ուղևորների և սկսեց ծով դուրս գալ։ Այդ նույն ժամանակամիջոցին նավահանգիստ էր մտնում նաև «Պյոտր Վասեվ» նավը, ինչի մասին «Ադմիրալ Նախիմովի» անձնակազմը տեղեկացվել էր վաղօրոք։
Սակայն «Պյոտր Վասեվ»-ում անսպասելիորեն խափանվեց ուղղգծի որոշման ավտոմատացված համակարգը, ինչի մասին նավապետը իմացավ միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ էր և իր նավն ամբողջ թափով ընթանում էր դեպի «Ադմիրալ Նախիմովը», իսկ բախումն անխուսափելի էր։
Հարվածն այնքան ուժեղ էր, որ «Ադմիրալ Նախիմովի» աջ կողի վրա 80 քառակուսի մետր մակերեսով անցք առաջացավ ու նա շրջվեց այդ կողի վրա։ Մարդիկ անգամ չէին հասցնում լքել իրենց նավախուցերը, իսկ իլլյումինատրներից երևում էր այդ դժբախների ձեռքերը... Արդյունքում, 423 ուղևոր և անձնակազմի անդամ կնքեց իր մահկանացուն, իսկ 64 հոգու մարմինը այդպես էլ մնաց ծովի հատակում։
«Նովոռոսսիյսկ». 604 զոհ
Իտալական ռազմածովային ուժերի պարծաք հանդիսացող «Ջուլիո Չեզարե» գծանավը անցավ ԽՍՀՄ-ին՝ համաձայն Երկրորդ Աշխարհամարտի արդյունքների ամփոփումով և վերանվանվեց «Նովորոսսիսկ»։ Այն խորտակվեց 1955 թվականի հոկտեմբերի 29-ին, մինչ օրս չբացահայտված պատճառններով առաջացած ուժգին պայթյունի պատճառով։
Այդ օրը գծանավը վերադարձել էր հեռավոր արշավից, որպեսզի մասնակցի Սևաստոպոլի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող տոնակատարություններին։ Գիշերը անհայտ հանգամանքներում հնչեց պայթյունի որոտը, որը 150 քառակուսի մետր մակերեսով անցք է բացել նավի հատակին, ինչից այն խորտակվել էր։
Էվակուացման հրաման տրվեց միայն այն ժամանակ, երբ նավը սկսեց թեքվել ու ընկղմվե ջրի մեջ։ Այս ողբերգությունը խլեց 604 մարդու կյանք, իսկ համաձայն պաշտոնական վարկածի, պայթյունի պատճառը դեռևս 1944 թվականին նախանջող գերմանացիների կողմից թողնված ստորջրյա ականներից մեկն է եղել։ Սա շատ վիճահարույց վարկած է, որովհետև հետագայում Սևաստոպոլյան նավահանգստի հատակից հանված և ոչ մի գերմանական ական այլևս պայթյունավտանգ չէր։ Կա ևս մեկ վարկած, համաձայն որի «Նովորոսսիյսկի» պայթյունը իտալացի ձրասույզների էլիտար դիվերսիոն խմբի ակցիայի հետևանք է՝ կոմս Բորգեզեի գլխավորությամբ։
«Էստոնիա». 852 զոհ
«Էստոնիա» լաստանավը խորտակվեց 1994 թվականի սեպտեմբերի 27-ին։ Չնայած մոլեգնող փոթորկին և 20մ/վ արագությամբ փշող քամուն, լաստանավը դուրս էր եել Տալլինի նավահագստից ուշ գիշերով, իսկ կեսգշերին մեկ այլ լաստանավից նկատել էին, որ «Էստոնիայի» արագությունը անսովոր բարձր է։ 
Գիշերվա 1։30-ին ստացվեց կարճ հաղորդագրություն, որտեղ լաստանավից օգնություն էին խնդրում, ինչից կարճ ժամանակ անց, այն անհետացավ ռադիոտեղորոշիչների էկրաններից։ Դատելով հաղորդագրության տեքստից, նավն արդեն համարյա շրջվել էր և հակամառախուղային ազդանշանի միջոցով փորձում էին արթնացնել քնած ուղևորներին։
Նավաբեկության վայր շտապեցին մոտակայքում գտնվող այլ նավեր և ուղղաթիռներ, բայց բարդ եղանակային պայմանների պատճառով «Էստոնիայի» վրա գտնվող 989 մարդկանցից 852-ը զոհվեցին կամ անհայտ կորան։ Հետագա փորձաքննությունները ցույց տվեցին, որ նավաբեկության պատճառը նավի կառուցվածքային թերություններն էին՝ համադրված եղանակային պայմանների հետ։ Նավը մինչ օրս էլ ծովի հատակին է, այն կոնսեվացված է, այն ծածկել են բետոնով, իսկ սուզումներ կատարելը դեպի «Էստոնիան» արգելված են։
«Լուզիտանիա». 1198 զոհ
Բրիտանական «Լուզիտանիա» ուղևորատար լայները տպավորիչ կենսագրություն ուներ։ Այն 202 անգամ հատել էր Ատլանտյան օվկիանոսը և դեռ երկար կլողար, եթե 1915 թվականի մայիսի 6-ին այն չհայտնվեր  գորմանական U-20 սուզնավի տեսադաշտում, որը տորպեդահարեց «Լուզիտանիայի» Իռլանդիայի ափերի մոտ։ Արձակված տորպեդները պայթեցին «Լուզիտանիայի» աջ կողին և վնասվածքներն այնքան լուրջ էն, որ հսկա նավը խորտակկվեց ընդամենը 18 րոպեի ընթացքում։
Թրկարարական նավակները չէին հերիքում, իսկ եղածներից շատերն էլ ծովն էին ընկել կամ շրջվել էին։ Արդյունքում, զոհվեց 1198 անմեղ մարդ, որոնցից 100-ը երեխաներ էին։
«Տիտանիկ». 2208 զոհ
Фатальный айсберг "Титаника": 2208 жертв
Անկասկած, պատմության ամենաողբերգական նավաբեկությունը «Տիտանիկինն» է՝ 1912 թվականի ապրիլի 12-ին։ «Տիտանիկը» ծով էր դուրս եկել 2224 մարդով բեռնված։ Նրա առաջին ուղևորությունը լայնորեն գովազդված էր, իսկ նրա ուղևորների թվում բազմաթիվ հայտնի մարդիկ էին։ Գովազդային արշավի ընթացքում նավի նախագծողը պնդում էր, որ այն անգամ Աստված չի կարողանա խորտակել և ի ապացույց իր խոսքերի, անձամբ որոշեց մասնակցել առաջին ուղևորությանը։
Չնայած դրան, նավը խորտակվեց՝ բախվելով հեռվից երևացող այսբերգի, իսկ զոհերի քանակը զարհուրելի էին, որովհետև փրկարարական նավակների քանակը չէր հերիքում։ Մինչ օրս էլ հայտնի չէ, թե ինչու աշխարհի ամենախոշոր ուղևորատար նավը այսպիսի անհեթեթ վախճան ունեցավ, շրջանառվում են տարբեր վարկածներ, ընդհուպ մինչև մեծ խաբեության չհաշվարկավծ հետևանք՝ կազմակերպված աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մորգանի կողմից, որպեսզի ապահովագրական ընկերություններից միլլիոններ ստանա (նա չէր հաշվարկել, որ նավը կարող է խորտակվել)։ Արդյունքում, զոհվեց 2208 մարդ...

Friday, December 21, 2012

20-րդ դարի ամենալեգենդար սիրուհիները


Մարլեն Դիտրիխ – Էպատաժի թագուհին

Մարլեն Դիտրիխի կյանքը հագեցած էր իրար հաջորդող սիրավեպերով՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ. Ժան Գաբեն, Էրիխ Մարիա Ռեմարկ, Գրետա Գարբո, Էռնեստ Հեմինգուեյ, Կիրկ Դուգլաս, Էդիտ Պիաֆ… Նա առանց քաշվելու խախտում էր սեռերի միջև գոյություն ունեցող սահմանը, բացեյբաց պատմում էր իր լեսբիական հարաբերությունների մասին և ավելացնում էր տղամարդկային հագուստ իր հագուկապի հավաքածուի մեջ և հենց սա էլ դեռ 20-ականներին դարձրեց նրան սեքսուալ հեղափոխության ու ազատության խորհրդանիշ։

Thursday, December 20, 2012

20-րդ դարի ամենահայտնի սիրեկանները

Մարլոն Բարնդո, Ջոն Քեննեդի, Ալեն Դելոն ... Ի՞նչն է միավորում այս հայտնի մարդկանց։ Այո, նրանք հայտնի էին, նրանցով հիանում էին, նրանց սիրում էին, բայց նրանք բոլորն էլ հայտնիություն ձեռք են բերել ոչ միայն իրենց տաղանդի համար։ Այսօր նրանց սեքսուալ արկածներն արդեն լեգենդների են վերածվել, իսկ նրանց կերպարները՝ 20-րդ դարի սեքս-խորհրդանիշների։ Ձեզ եմ ներկայացնում 20-րդ դարի ամենահայտնի սիրեկաններին։

Ֆրենկ Սինատրա (Սուլթան-Ուշաթափություն)

Սինատրայի ժամանակակից հոլլիվուդյան և ոչ մի գեղեցկուհի չի կարողացել դիմանալ նրա կապույտ աչքերի և աստվածային բարիտոնին։ 20-ականների գանգսթերի կերպարը և անձնական հարաբերությունները մաֆիայի կնքահայր Ալ Կապոնեի հետ տալիս էին Սինատրային վտանգի շղարշ, որը հալեցնում էր կանացի սրտերի սառույցը՝ լիներ դա հյուրանոցի հավաքարար, թե հոլիվուդյան գերաստղ։
Մի անգամ ֆիլմի նկարահանումների ժամանակ Սինատրան զուտ սպորտային հետաքրքրության համար իր դիմահարդարման սենյակում կախել էր ժամանակկի ամենաթեժ աստղերի ցուցակը, որը բաղկացած էր 20 անուններից և ամեն «հաղթանակից» հետո ջնջում էր մեկ անում։ Ականատեսների վկայությամբ նկարահանումների վերջում ցուցակում չջնջված անուն չէր մնացել։ 
Սինատրայի սիրուհիները բազմաթիվ էին։ Ասում են, որ նրանց թվում են եղել Ժակլին Քեննեդին և Ռոնալդ Ռեյգանի կինը, իսկ Խռուշչովի ամերիկյան այցի ժամանակ Սինատրան անընդհատ պտտվում էր Խռուշչովի տիկնոջ շուրջը. հասկանալի է, որ ոչ թե այն պատճառով, որ հիացած էր նրա բարեմասնություններով... պարզապես քչերը կարողղ են պարծենալ, որ պոզեր են աճեցրել ԽՍՀՄ առաջնորդի գլխիին։ Բարեբախտաբար Խրուշչովի այցը այդքան երկար չտևեց։

Tuesday, December 18, 2012

2012 թվականի 10 ամենանշանակալի հայտնագործությունները

2012 թվականը դեռ չի ավարտվել, բայց կարծում եմ կարելի է ամփոփել այս տարվա ընթացքում տեղ գտած ամենանշանակալի գիտական հայտնագործությունները և առանձացնել դրանցից ամենաոշագրավները։ Եվ այսպես, Ձեզ եմ ներկայացնում անցնող տարվա 10 ամենահետաքրքիր բացահայտումները։

Monday, December 17, 2012

Հետաքրքիր փաստեր ոսկու մասին


Պատմության ողջ ընթացքում ոսկին միշտ էլ արժևորված է եղել մարդու կողմից և հանդիսացել է հարստության խորհրդանիշ։ Իրականում, կա երեք հիմնական պատճառ, որոնք ոսկուն տալիս են այդ բացառիկ և էլիտար կարգավիճակը՝ գեղեցկությունը, հազվադեպությունը և քիմիական իներտությունը։ Ըստ էություն, երկաթն էլ կարող էր այդքան թանկարեք լիներ, եթե ոսկու պես հազվադեպ հանդիպող մետաղ լիներ։
Ինչպես հայտնի է, ոսկին դեղին գույնի փափուկ մետաղ է, որը նաև ամենածանր քիմիական տարրերից մեկն է (200 խորանարդ սանտիմետրանոց ոսկու կտորը կշռում է 540 կիլոգրամ), բայց միևնույն ժամանակ ամենահեշտ մշակվող մետաղներից է, որը կարող է ընդունել գրեթե ցանկացած ձև (2 քառակուսի սանտիմետր մակերեսով ոսկու թիթեղը կշռում է մեկ գրամ)։

Saturday, December 8, 2012

Լոս Անջելեսյան բանդաները (Photo)

1795 Войны банд в Лос Анджелесе
Զինված ավազակախմբերի հաճախակի բախումները վաղուց արդեն սովորական երևույթ են Լոս Անջելեսում։ Բնականաբար, հիմնականում զոհվում են բանդաների անդամները, բայց հաճախ էլ պատախական գնդակը խլում է անմեղ անցորդի կյանքը։
Թմրանյութերի շրջանառություն, մեքենաների առևանգում, կողոպուտներ, գողություններ... ահա Լոս Անջելեսի բանդաների հիմնական զբաղմունքների ցանկը, իսկ դրանց անդամները զբաղվում են ամեն ինչով, ինչը կարող է եկամուտ բերել, կամ գոնե վնասել իրենց մրցակիցներին։  Հանցագործություններն էլ հիմնականում արվում են ատեության, վրեժի, կամ էլ պարզապես մեծ փողեր ունենալու ցանկության հողի վրա։ Բանդաները բնավ էլ նոր խնդիր չեն և ոչինչ չի հուշում, որ մոտ ապագայում, այս խնդիրը վերջապես լուծում կստանա... Մի խոսքով, բարի գալուստ բանդաների արքայություն։

Monday, December 3, 2012

Կենդանի էակներ, որոնք կարող են մարդ ուտել

BIGPIC85 10 животных, которые могут тебя съесть
Եթե Ձեզ թվում է, որ դուք միայնակ եք և ոչ ոք Ձեզ չի սիրում, ապա դուք չարաչար սխալվում եք, մոլորակի վրա միշտ էլ կգտնվեն նրանք, ով Ձեզ շատ կսիրեն... համենայն դեպս որպես ուտելիք։

Saturday, December 1, 2012

Պատմության 10 ամենաաղմկարահրույց կողոպուտները. մաս 2

Ոմանք տարիներով քրտնաջան աշխատելով չեն կարողանում հարստանալ, ոմանք հարուստ ծնվում են, ոմանք հարուստ դառնում են էլի տարիների ընթացքում, իսկ ոմանք էլ պարզապես հաջող կողոպուտ են իրականացնում և մի ակնթարթում վերածվում միլլիոնատերերի։ Շարունակում են ներկայացնել ձեզ ամենաաղմկոտ կողոպուտների թեժ տասնյակը։

Friday, November 30, 2012

10 ամենաաղմկահարույց կողոպուտները

Բոլորս էլ գոնե փոքր ժամանակ, գոնե մեկ անգամ երազել ենք բանկ թալանել, դե իսկ հանճարեղ ու մանրակրկիտ կազմակերպված կողոպուտների մասին ֆիլմերը միշտ է պահաննջված են եղել, իսկ դրանցում մարմնավորված կերպարները՝ հերոսներ։
Բայց մենք ապրում ենք, ոչ թե իղձերում և ֆիլմերում, այլ իրական աշխարհում, որոտեղ կողոպուտներ ի՞նչ խոսք, լինում են և լինում են հազարներով՝ Աստծո ամեն օր, բայց դրանց մեջ հանդիպում են բացառիկները, որոնք ինչպես իրենց ծավալներով, այնպես էլ բարձրցրած աղմուկով կարող են մրցել ֆիլմերում ցուցադրվածների հետ։ Այս անգամ ձեզ կներկայացնեմ ամենաաղմկահարույց կողոպուտների թեժ տասնյակը.

Thursday, November 29, 2012

10 ամենազարհուրելի սերիական մարդասպանները (Մաս 2)

Շարունակելով մարդկության պատմության ամենասարսափելի մարդասպանների ցուցակն, այսօր Ձեզ կներկայացնեմ առաջատարներին, որոնցից յորաքանչյուրն ավելի շատ մարդ է սպանել, քան նախորդ նյութում թվարկված 5-ը՝ միասին վերցված։ Հատկանշական է, որ այս ցուցակում «պատվավոր» տեղերում ոչ միայն տղամարդիկ են...

Wednesday, November 28, 2012

10 զարհուրելի սերիական մարդասպանները

Մարդ արարած տիպի մեջ երբեմն հանդիպում են այնպիսի զարհուրելի անոմալիաներ, որոնք իսկական հրեշի են վերածում տվյալ մարդուն։ Թերևս ամենազարհուրելի օրինակը, դա սերիական մարդասպաններն են՝ մանիակները, որոնց հիվանդագին պահանջմունքները մի ինչ որ պահից սկսված բավարավում են միայն այլ մարդդկանց խոշտանգելով, սպանելով, իսկ երբեմն նաև ուտելով։ Այս նյութում կներկայացնեմ Ձեզ պատմությանը հայտնի 10 ամենամահաբեր ու դաժան սերիական մարդասպանների ցուցակը.

Tuesday, November 27, 2012

Պատմության ամենակարևոր ճակատամարտերի թոփ 10. Մաս 2


Շարունակելով մարդկության պատմության ամենակարևոր ճակատամարտերի թոփ 10-նյակը, Ձեզ կներկայացնենք 15-րդ դարից մինչ օրս եղած 5 ճակատամարտերի մասին, որոնք փոխեցին պատմության ընթացքը։

Monday, November 26, 2012

Պատմության ամենակարևոր ճակատամարտերի Թոփ 10. Մաս 1


Մարդկության պատմությունը միշտ ընթացել է պատերազմների ու խաղաղության ցիկլներով։ Տարբեր դարերում, տարբեր ժողովուրդներ, տարբեր դրդապատճառներով, տարբեր պատերազմների մեջ են եղել, բայց որոշ ճակատամարտեր ավելին են դարձել, քան հաղթանակ/պարտություն տվյալ պատերազմում, դրանք փոխել են մարդկության պատմության ընթացքը, կամ էլ, նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ դրանք թույլ չեն տվել, որպեսզի պատմության ընթացքն ու ուղղությունը փոխվեն։ Ձեզ եմ ներկայացնում այն 10 ճակատամրտերը, որոնք փոխեցին մարդկության պատմությունը։

Thursday, November 22, 2012

Թոփ 10 դավադրության տեսություններ և դրանք ստեղծող մարդիկ. Մաս 2

Շարունակում եմ ներկայացնել Դավադրության տեսությունների թոփ տասնյակը և դրանք ստեղծած մարդկանց։ Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Wednesday, November 21, 2012

Աշխարհի ամենատարօրինակ 10 մասնագիտությունները

Շատ մարդդկանց համար աշխատանքը հանդիսանում է գոյատևման համար անհրաժեշտ միջոցներ ապահովելու եղանակ։ Քչերը կարող են ապրել զուտ իրենց հաճույքի համար, քանի որ փողի կարիք չունեն։ Այնուամենայնիվ, կան աշխատանքներ, որոնց համեմատ մեր սովորական աշխատանքը հրաշք կարող է թվալ։ Ձեզ եմ ներկայացնում աշխարհ ամենատարօրինակ մասնագիտությունների տասնյակը։

10. Թևի տակից հոտ քաշող
Երբ մենք գնում ենք դեզոդորանտ խանութից, մենք տեսնում ենք միայն հետաքրքիր դիզայներական լուծումներով տարրան և պիտակը, փորձում ենք դրա հոտը, այնինչ, մինչև տարրայի մեջ հայտնվելը, ցանկկացած թեզոդորանտը անցնում է փորձարկում և առաջին հերթին ստուգվում է, թե որքանով է այն կարողանում հակազդել տհաճ մարմնական  հոտերից։ Այ հենց այս գործն էլ կատարում են թևի տակից հոտ քաշողները, ովքեր ամբողջ աշխատաննքային օրը ծախսում են փորձարկվողների թևերի տակից հոտ քաշելով։ Այս աշխատանքի տեր մարդու համար միակ հուսադրող հանգամանքը նրանում է, որ որպես կանոն այն բարձր է վարձատրվում։

Tuesday, November 20, 2012

Թոփ 10 դավադրության տեսություններ և դրանց ստեղծող մարդիկ. Մաս 1


Թոփ 10 դավադրության տեսություններ և դրանց ստեղծող մարդիկ. Մաս 1
Կան որոշակի բառեր, որոնք բացի իրենց բուն իմաստից նաև վերացական իմաստ են ձևավորել հանրության գիտակցությունում։ 20-րդ դարում այդ շարքը հարստացավ եվ մի բառակապակցությամբ՝ դավադրության տեսություն ասվածով։ Այս որակումը օգտագործվում է, երբ ի հայտ է գալիս ինչ որ մի մեղադրանք/բացահայտում, որը չի ամրագրված որևէ հավաստի փաստերով և ապացույցներով։
Մեր օրերում շատ մարդիկ են տարված դավադրությունների տարբեր տեսություններով, իսկ ոմանք անգամ ստեղծում են դրանք՝ ապահովելով դրանք հետաքրքիր ու տարօրինակ փաստարկների քողով։ Ստորև կներկայացնեմ Ձեզ 10 ամենաուշագրավ դավադրության տեսություններն ու դրանք կերտողներին։

Wednesday, November 14, 2012

Տղամարդ կոչվելու համար անհրաժեշտ 9 բան


Տղամարդ կոչվելու համար անհրաժեշտ չափանիշները փոփոխվել են դարերի ընթացքում ու ձևափոխման մեծ փուլ են անցել։ Եթե քարե դարում տղամարդ կոչվելու իրավունքի համար պետք է մամոնտ սպանեիր, անտիկ աշխարհում՝ շատ ստրուկներ ունենայիր, ապա մեր օրերում չափանիշններն միանգամայն այլ են։ Ձեզ եմ ներկայացնում ձեզ 9 կարևորագույն չափորոշիչ, որոնք մինիմալ նախապայմանն են տղամարդ կոչվելու իրավունքին արժանանալու համար։

Tuesday, November 13, 2012

Աշխարհհի 10 ամենավտանգավոր քիմիկատները


Ձեզ եմ ներկայացնում աշխարհում ամենամահաբեր քիմիկատների «շքերթը», որտեղ ներառված են ինչպես այնպիսի թունաքիմիկատներ, որոնք հազարավոր մարդկանց կյանքեր են խլել պատերազմների ժամանակ, այնպես էլ այնպիսիք, որ առռկա են ձեր կենցաղում և որոնք դուք սովոր եք չնկատել էլ։ 
10 of the Most Dangerous Chemicals in the World

10. Դիգօքսին

Բուսական այս էքստրակտի չափավոր կիրառությունը օգտակար է սրտի համար, սակայն այն մահացու է, եթե չարաշահվում է։ Այսպես, բուժքույր Շարլիք Քալլենը, ով հետագայում հայտնի դարձավ, որպես «Մահվան հրեշտակ», ավելի քան 40 հիվանդի է սպանել այս քիմիկատի ներարկում կատարելով։

Saturday, November 10, 2012

Լեոնարդո դա Վինչին՝ նաև հանճարեղ անատոմ


Leonardo da Vinci's sketches of a fetus
Լեոնարդո դա Վինչիի կողմից պատկերած մոր արգանդում գտնվող երեխայի գծանկարը, որը նա 1510 և 1513 թվականների միջակայքում է արել։
Լեոնարդո դա Վինչիի կողմից արված մարդկային օրգանների 500-ամյա իլյուստրացիաները գրեթե բոլորը շատ մանրամասն ու ճշգրիտ են։ բոլորը, բացի այն պատկերներից, որտեղ պատկերված են կանացի ռեպրոդուկտիվ օրգանները։
Բանն այն է, որ այդ ժամանակներում շատ դժվար էր կանանց դիակներ «Ճարել», որոնց դիահերձման արդյունքում կարելի կլիներ լիարժեք պատկերացում կազմել, թե ի՞նչ տեսք ունեն կանանց տարբեր օրգաններն ու հյուսվածքները։
Լեոնարդոն անկասկած ոչ միայն իր ժամանակների, այլ ողջ պատմության հանճարեղ մարդկանցից մեկն է եղել, ընդ որում, նա անգամ հանճարների շրջանակում է յուրահատուկ, որովհետև բազմակողմանի է դրսևորել է բազմակողմանի զարգացվածություն։ Նա ուսումնասիրում էր մարդկային անատոմիան, որպեսզի հնարավորինս ճշգրիտ պատկերի մարդկանց իր կտավերում, բայց իր ուսումնասիրությունները նա կատարում էր ոչ այնքան նկարչի ու արվեստգետի, ինչքան գիտնականի աչքերով։
Այդ ժամանակներում անատոմիան գտնվում էր նույն մակարդակի վրա, ինչ անտիկ աշխարհում էր, իսկ ամենալուրջ գիտական աշխատությունը հանդիսանում էր 2-րդ դարի հռոմեացի անատոմ Գալենի աշխատությունը, ով հաճախ իր դիտարկումներն արել էր կենդանիներին ուսումնասիրելով։ Այսպիսով, նշվեց, որ միջին դարերով շատ բարդ էր դիահերձման համար կանացի դիակներ ճարել, որովհետև անտեր դիակները որպես կանոն պատկանում էին հարբեցող ու թափառաշրջիկ տղամարդկանց, մինչդեռ կանայք անհամեմատ քիչ էին այդ շարքում։
Բացի դրանից, խնդիրն էլ ավելի էր բարդացնում ժամանակի հետամնացոությունը, որն արտահայտվում էր նաև նրանով, որ մարդիկ չէին տիրպետում դիակների բալզամավորման միջոցներին և դրանք սկսում էին նեխել արդեն 2-3 օր հետո՝ անտանելի աշխատանքային պայմաններ ստեղծելով այդ թվում նաև Լեոնարդոյի համար։ Այնուամենայնիվ, Լեոնարդոն հանճար էր և նա այն աստիճան մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարեց, որ նրա գծապատկերների ճշգրտությունը ցնցում է անգամ այսօրվա բժիշկներին ու պաթոլոգաանատոմներին։ Եթե ժամանակակից գիտությունը վերջին 60 տարվա մեջ է սկսել լրջորեն ուսումնասիրել մկանային հյուվածքների կառուցվածքն ու տեղաբաշխումը, ապա Լեոնարդոն դա արել է դեռ 500 տարի առաջ, նա է առաջինը պատկերել մարդու ողնաշարի համակարգը, ինչպես նաև առաջիններից էր, ով մոտեցել էր արյան շրջանառության առանձնահատկությունները հասկանալուն։
Լեոնարդոն առաջինն էր, ով պատկերել է մարկային պտուղն՝ արգանդում, բայց այյտեղ մենք նկատում ենք բազմաթիվ թերացումներ ու սխալներ։ Ակնհայտ է այն փաստը, որ շատ անգամ Լեոնարդոն հիմնվում էր կենդանիների վերարտադրողական օրգանական համակարգի կառուցվածքի վրա, երբ պատկերում էր կանանց ռեպրոդուկտիվ օրգանները։
Վստահաբար կարելի է պնդել, որ նա պատրաստվում էր հրապարակել իր աշխատություններն անատոմիայի վերաբերյալ, սակայն նա այդպես էլ չարեց դա և այժմ նրա աշխատություններն այս ոլորտում պահվում են Բրիտանիայի Արքայական Թանգարանում և ցուցադրված են Թագուհու Պատկերասրահում։
Ֆլորենցիացի հանճաարը չէր տիրապետում այն գիտելիքներին, որոնք այսօր սովորական են, բայց միևնույն է, նա դարերով առաջ էր անցել իր ժամանակաշրջանից, իսկ նյութի սկզբում դրված նկարը, որտեղ երեխան մորր արգանդում է, երևի առաջին քայլը կարելի է համարել դեպի ուլտրաձայնային սարքերի միջոցով արվող պատկերը տանող «ճանապարհին»։

Thursday, November 8, 2012

7 գյուտարարներ, որոնց սպանել են իրենց իսկ հայտանագործությունները

1. Հենրի Սմոլինսկի
Հենրի Սմոլինսկին մի ինժեներ էր, ով թողեց իր աշխատանքը, որպեսզի Հիմանդրի «Ըդվենսդ Վիիքլ Էնջինիըրզ» ընկերությունը, որը հիմնականում կենտրոնացել էր թռչող մեքենայի նախագծման վրա, որը կարելի կլիներ շուկա մտցնել։ Առաջին երկու փորձարարական մոդելները պատրաստվեցին 1973 թվականին և ներկայացնում էին իրենցից Սեսսնկա Սքայմասթեր ինքնաթիռի և Ֆորդ Պինտոյի հիբրիդ, իսկ պոչի հատվածը կառուցված էր այնպես, որ հնարավոր լիներ հանել և դնել այն։

Wednesday, November 7, 2012

8 բան, որոնք դուք երբեք չպետք է ասեք ղեկավարին


Իդեալում աշխատողի հարաբերություններն իր վերադասի հետ պետք է լինեն ծառայողական, բայց միևնույն ժամանակ հարգալից և հիմնված վստահության, հաղորդակցման և ընդհանուր նպատակի համար աշխատելու ձիրգի վրա։ Այնուամենայնիվ, պետք չէ չափից ավելի հարմարվելընկերական միջավայրով աշխատավայիրին և միշտ պետք է մտածել, թե ի՞նչ ես խոսում, հատկապես վերադասի ներկայությամբ։ Ստորև ներկայացնում եմ 8 հիմնական բաները, որոնց մասին դուք երբեք չպետք է խոսեք ձեր ղեկավարի հետ, եթե իհարկե դուք չեք ցանկանում ունենալ նկատողություն, տույժ կամ անգամ ապտակի հետք։

Tuesday, November 6, 2012

Մի հայտնագործության լեգենդ. Պյութագորյան բաժակ

Պյութագորյան բաժակը դա ըմպելու համար նախատեսված հատուկ մի տարրա է, որից ըմպողը ստիպված է շատ չափավոր խմել։ Համաձայն «Պյութագորասը՝ Սամոսից» աշխատության, այն թույլ էր տալիս խմողին լցնել գինով ուղիղ այնքան, որքան հարկավոր էր այն հանգիստ վայելելու համար, իսկ եթե խմողը «ագահություն էր» անում, ապա բաժակի ողջ պարունակությունը թափվում էր նրա վրա։
Պյութագորյան բաժակը արտաքուստ նաման էր հասարակ բաժակի, պարզապես դրա մեջտեղում կար մի սյունակ, որը տեղակայված էր հենց գավաթի կենտրոնում՝ ցողունի տեսքով, որի հիմքում խողովակատիպ բացվածք կար, որ տանում է գավաթի ներսում գտնվող «ամբարիկ», որը մեկ այլ խողովակով միացված է գավաթի հատակի հետ։ 

Sunday, November 4, 2012

Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասի. մաս 1


Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր տերությունն է, բայց քչերը գիտեն մեդալի հակկառակ կողմի մասին։ Ներկայացնում եմ Ձեզ հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին, որոնք կստիպեն շատերին վերանայել իրենց պատկերացումները Ամերիկյան երազանքի մասին.
  • ԱՄՆ-ը գտնվում է նախավերջին տեղում ընդհանուր կրթվածության մակարդակով, իսկ ֆիզիկայի առումով՝ վերջին։
  • Եթե 1950 թվականին ամերիկացիների միայն 25 տոկոսն ուներ ավելորդ քաշի խնդիր, ապա 2002-ին այդ թիվն արդեն կազմում էր 65 տոկոս, իսկ նոր հաշվարկները ցույց են տալիս, որ մոտակա 10 տարիների ընթացքում ամերիկացիների 75 տոկոսը տառապելու է ճարպակալությունից։
  • Տարեկան մոտ 300.000 ամերիկացի մահանում է ճարպակալումից, իսկ տապակած կարտոֆիլի սպառումը վերջին 30 տարիների ընթացքում աճել է մոտ 3 անգամ։
  • Միայն 2003 թվականին ամերիկացիները ծախսել են 75 միլլիարդ դոլար՝ ավելորդ դեմ քաշի դեմ պայքարելու համար։

Friday, November 2, 2012

Հայ թիկնապահները հսկել են ադրբեջանցի մարզիկներին անգամ զուգարանում

Ադրբեջանցի ձյուդոիստ Իլգար Մուշկիևը, ով 3 տարի առաջ Երևանում կայացած ձյությի Եվրոպայի առաջնության ժամանակ արծաթե մեդալի էր արժանացել, հարցազրույց է տվել ադրբեջանական azerisport.com կայքին, որտեղ պատմել է, թե ինչ բարձր մակարդակով էր կազմկերպված ադրբեջանական դելեգացիայի անվտանգության ապահովման հարցը.

Tuesday, October 30, 2012

Սենդի փոթորիկի 7 կեղծ նկարները, որոնք լայնորեն տարածվում են համացանցում


Սենդի փոթորիկի կեղծ լուսանկարները ակնթարթորեն տարածվեցին սոցիալական ցանցերում դեռ երկուշաբթի օրը, երբ օգտատերերը շտապեցին տարածել այս ցնցող լուսանկարները։ Ցավոք սրտի, նրանց մեծ մասը անտեսեց այդ նկարների իսկությունը ճշտելը, ինչ արդյունքում ակամայից տարածվեց ապատեղեկատվություն։
Ես հավաքել եմ 5 ամենատարածված նկարները, որոնք իբր Սենդի փոթորիկի ժամանակ են արվել, որոնք սակայն ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ։ Եվ այսպես...

1. Անհայտ զինվորի գորոզմանը

Անտեսելով փոթորիկը, զինվորները իրենց ծառայությունն են տանում հուշարձանի մոտ
Պարզվում է, այս նկարն արվել է դեռ Սեպտեմբերին՝ Արլինգթոնի զինվորական գերեզմանատանը, այնինչ, Ֆեյսբուքում այն լայնորեն տարածվել էր ու ներկայացվում էր, որպես փոթորիկի առաջին ժամրին արված լուսանկար։

Friday, October 19, 2012

Կրծքի անհաջող վիրահատությունների հետևանքները (Video)

Գեղեցիկ լինելու ցանկությունը նորմալ երևույթ է, բայց երբ այն վերածվում է հիվանդագին մոլուցքի, հետևանքները երբեմն ողբերգական են լինում։ Ահա և ֆոտոշարք կանանց, ովքեր արհեստականորեն մեծացնելով կրծքերը ինչ որ մմի պահի կորցրել են իրականության զգացողությունը.






Thursday, October 18, 2012

Աղջիկն ամբողջովին մերկանում է հանուն հաղթանակի (Video)

Ամերիյան շոուներից մեկում եզրափակիչ դուրս եկած աղջիկը պետք երկու անգամ ամերիկյան ֆուտբոլի գնդակը ճիշտ նետեր։ Ամեն սխալ նետումից հետո նա պետք է ձերբազատվեր իր զգեստեղենի որևէ պարագայից և այսպես, մինչև չհրաժավի շարունակել, կամ ամբողջովին չմերկանա։ Նա ամբողջովին մերկացավ հանուն հաղթանակի, իսկ թե հաջողվեց հաղթել, թե ոչ, դիտեք ինքներդ.

Wednesday, October 17, 2012

Հետաքրքիր փաստեր հարբուխի մասին


  • Հարբուխի անգլերեն «influenza» անվանումն առաջացել է իտալերեն «influentia» բառից, որը նշանակում է ազդեցություն, քանի որ համարվում էր, որ հարբուխն առաջանում է մոլորակների, աստեղերի և լուսնի ազդեցությունից, որովհետև այդ ժամանակներում մարդիկ այլ կերպ չէին կարողանում բացատրել, թե ինչո՞վ է պայմանավորված հիվանդության անսպասելի ծագումն ու արագ տարածումը։
  • Անգլիացիք կիրառության մեջ մտցրին «influenza» բառը 18-րդ դարի կեսերին, իսկ ֆրանսիացիք անվանեցին «gripper», ինչը նշանակում է «բռնել» կամ «կեռ»։ Արաբերեն տարբերաակը նման է անգլիականին և կոչվում է «anf-al-anza», ինչը նանակում է «այծի քիթ», քանզի համարվում էր, ոնց հենց այծերն են եղել այս հիվանդության տարածողները։

Thursday, October 11, 2012

Նոր հայտնագործություն՝ տիրոջ հետևից վազող ճամպրուկ (Video)

Իսպանցի Ռոդրիգո Գարսիա Գոնսալեսը իրականացրել է բոլոր ճանապարհորդների երազանքը: Ծանր ճամպրուկները ձեզ հետ քարշ տալու տհաճ գործընթացը շուտով անցյալում կմնա: Այս մասին հայտնում է Argumenti.com-ը:
Երիտասարդ գյուտարարը ներկայացրել է ճամպրուկի յուօրինակ նախագիծ. ճամպրուկը ինքնուրույն «կվազի» տիրոջ հետևից:

Wednesday, October 10, 2012

Հայտնի ֆոտբոլիստը "Porshe"-ով ներխուժել է խանութ (Video)


Ֆուտբոլային «Թերեք» ակումբի կիսապաշտպան Ջոնաթան Լեժարը ալկոհոլի ազդեցության տակ իր Porsche Panamera մեքենայով արագ վարելով հարվածել է խանութին ու ներս մտել`կոտրելով ու շուռ տալով խանութում տեղադրված ապրանքները:
 Դրանից անմիջապես հետո խաղացողից վերցրել են իր իրավունքները, իսկ նրան ուղարկել են սթափվելու: Իսկ Լեժարի մեքենայում գտնվող ուղևորը պատմել է, որ իրենց ընդամենը որոշել էին կատակել: Կատակողներին այժմ պատրաստվում են մեղադրանք առաջադրել հարձակման, վանդալիզմի ու ոչ սթափ վիճակում վարելու համար: Ընդ որում մինչ այս էլ 2011 թվին ֆոտբոլիստը արդեն իսկ կանչվել է պաստախանատվություն կրկին հարբած վարելու համար:

Tuesday, October 9, 2012

Սեքսի, Like a hug բաճկոնի և Facebook-ի մասին

Սոցիալական ցանցերը և հատկապես ֆեյսբոււքը անում են ամեն ինչ, որպեսզի ոչ միայն հնարավորինս շատ օգտատեր ունենան, այլև նրանց հնարավորինս երկար պահեն իրենց ճիրանններում։ Սա արդեն տվել է զարմանալի արդյունքներ։ Այսպես, Չիկագոյի համալսարանի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ 18-25 տարեկան երիտասարդների շրջանում ֆեյսբուքն ու թվիթթերը ավելի նախապատվելի են քան ալկոհոլը, ծխախոտն ու անգամ սեքսը։ Գիտնականները բացատրում են սա նաև այն հանգամանքով, որ սոցիալական ցնցերն ավելի հասանելի ու ավելի էժան են, ուստի ավելի մեծ կախվածության մեջ են գցում մարդուն։

Monday, October 8, 2012

Ինչպես է Գոռ Սուջյանը երգում 13 տարեկանում (Video)


Օրերս YouTube-ում տեղադրվել է մի տեսահոլովակ, որում  «Դորիանս» երաժշտական խմբի  մենակատար Գոռ Սուջյանը ընդամենը 13 տարեկան է: Տեսահոլովակում Գոռը  երգում է և կիթառ նվագում: Դրա ներքո տեղ գտած մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ  երգչի   երկրպագուները հիացած են 13 տարեկան գոռի տաղանդով: 
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

Friday, October 5, 2012

20 փաստ Հռոմի մասին


Интересные факты про Рим
1. Մոտ 3000 հազար տար հաշվող իր պատմության ընթացքում Հռոմը մեկ անգամ չէ, որ կոչվել է Հավերժական քաղաք, սակայն ամենահին քաղաքը, որ միշտ բնակեցված է եղել, հանդիսանում է Լիբանանում գտնվող Բիբլոս քաղաքը, որի մասին առաջին հիշատակումները դեռ 7000 տարի առաջ են արվել։
2. Լեզվաբանները չեն բացառում, որ քաղաքի անունը ծագել է էտրուսկների լեզվի «rhome» բառից, որը նշանակել է «ուժ» կամ «գետ»։ Կա նաև մեկ այլ վարկած, համաձայն որի Հռոմ բառի արմատը «rum» բառն է, որը նշանակում է «պտուկ»։ Սա տրամաբանական է, քանի որ ըստ լեգենդի, Հռոմի հիմնադիրներ Ռոմմուլոսն ու Ռեմոսը կերակրվել են գայլի կաթով, իսկ մեկ այլ վարկածի համաձայն, քաղաքն իր անունը ստացել է առասպեալական Էնեաս արքա-հերոսի դստեր պատվին, ում անունը Ռոմա է եղել։
3. Սկզբնական շրջանում Հռոմում կանայք շատ քիչ էին և Հռոմի բնակիչները հաճախակիորեն առևանգում էին հարևանությամբ բնակվող իտալիկական ցեղերի կանանց, որոնց մի մասը բաժին էր հասնում առևանգիչներին, իսկ ամենաագեղեցիկներին ընծայում էին ամենաազդեցիկ սենատորներին։
4. Հռոմը միակ քաղաքն է աշխարհում, որն իր մեջ ընգրկում է ինքնիշան պետություն՝ Վատիկանը, որը նաև աշխարհի ամենափոքր պետությունն է։
5. Ժամանակակաիցները վստահ էին, որ Հռոմեական կայսր Ներոնը հենց անտիքրիստն է, իսկ բիբլիական 666 թիվը՝ նրա կոդն է։
6. Հին Հռոմում տարածված էր ֆալլոսի պաշտանմունքը և սովորական երևույթ էր տեսնել քաղաաքացիների տների դռներին ֆալլիկ սիմվոլներ, իսկ որոշ հռոմեացիներ կրում էին ֆալլոսներ պատկերող զարդեր և վզնոցներ, որպես թալիսմաններ։
Հռոմը՝ իր 2 միլլիոնանոց բնակչությամբ, հանդիսանում էր Եվրոպայի ամենամեծ քաղաքաը մինչև 19-րդ դարը, երբ նրան անցավ Լոնդոնը։
7. Աշխարհում առաջին առևտրային կենտրոնը կառուցվել է Հռոմում՝ Տրայանոս կայսեր կողմից։ Այն ուներ երեք մակարդակ և ավելի քան 150 վաճառակետ, որտեղ վաճառում էին ամեն ինչ՝ սկսված սնունդից, վերջացրած համեմունքներով և հագուստեղենով։
8. Օձը շատ տարածված է հռոմեական զարդապատկերների վրա։ Համարվում էր, որ օձ պատկերող զարդի տերը հաջողակ և բախտավոր պետք է լինի։
9. Հռոմեական Կլավդիոս կայսեր երրորդ կինը կրել է կեղծամներ, ոսկեջրել է իր կրծքերը և մի անգամ մրցուման մեջ է մտել մի մարմնավաճառի հետ, թե ով ավելի շատ տղամարդու կբավարարի մեկ գիշերվա մեջ։ Ի վերջո, Կլավդիոսը մահապատժի է ենթարկել իր անառակ կնոջը։
10. Տոգան բուն հռոմեական հագուստ է, որը կրելու իրավունք ունեին միայն ազատ քաղաքացիները, որպես այլ դասակարգի մարդկանցից տարբերվելու նշան էր։ Զավեշտը նրանում է, որ տոգա կրելու իրավունք կանանց շրջանում ունեին միայն մարմնավաճառները, որոնց չէր թույլատրվում կրել հռոմեական ավանդական կանացի զգեստը՝ ստոլան։
11. Անպտղույթունից բուժվելու համար, հռոմեացի բժիշկները խորհուրդ էին տալիս խմել պարտված գլադիատորների արյունը։
12. Երբ մահանում էր հերթական հռոմեական կայսրը, մի արծիվ էին ազատ արձակում, որը պետք է մահացած կայսեր հոգին տաներ երկինք, քանի որ արծիվը հռոմեական գլխավոր աստծո՝ Յուպիտերի խորհրդանիշն էր։
Ֆաշերը (fasces) իրենցից ներկայացնում էին ժապավենով կապված ճյուղեր, որոնց մեջտեղը բրոնզյա առանցք էր։ Դրանք խորհրդանշում էին Հռոմի ուժն ու միասնականությունը։ Հենց այստեղից էլ ծագել է Ֆաշիզմ բառը։
13. Կոլիզեում բացման օրը, դրա արենայի վրա սպանվել է 5000 կենդանի, իսկ ամենահամեստ հաշվարկներով, Կոլիզեումի ողջ պատմության ընթացքում, դրա արենայում սպանվել է մոտ կես միլլիոն մարդ և մեկ միլլիոն տարբեր կենդանի։
14. Կարթագենցի զորավար Հաննիբալը ներխուժեց Հռոմ հյուսիսից՝ հաղթահարելով բանակի համար անանցանելի համարվող Ալպերը։ Չնայած այն բանին, որ նա անցման ընթացքում կորցրեց 14000 մարդ և 25 մարտական փիղ, նա 17 տարի շարունակ ահ ու սարսափ էր սփռում Հռոմի տարածքում և նրա մահվանից դարեր անց, մայրերը իրենց երեխաներին Հաննիբալով էին վախեցնում։
15. Ընտանեկան օջախի աստվածուհի Վեստայի քրմուհիները պետք է պարտադիր կույս լինեին և եթե քրմուհիներից որևէ մեկը կորցնում էր իր կուսությունը, անգամ բռնաբարույան հետևանքով, նրան կենդանի-կենդանի թաղում էին անանուն գերեզմանում։ Նման բախտի արժանացել է ընդամենը 18 քրմուհի տաճարի 1000 տարվա պատմության ընթացքում։
4-րդ դարի ավարտի դրությամբ, հռոմեացիները իրենց կայսրության ողջ տարածքով կառուցել էին ավելի քան 53 հազար մղոն ճանապարհներ։ Մեկ հռոմեական մղոնը հաապատասխանում էր 1450 մետրի։
16. Հռոմեացիները շատ սնահավատ են եղել։ Նրանք հավատում էին, որ զանգերի ղողանջը հեշտացնում է ծննդաբերությունը, բու տեսնելը անհաջողություն է բերում, իսկ մեղուները՝ հաջողություն։
17. Հռոմում սովորական երևույթներ էին աբորտներն ու կոնտրացեպտիվները։ Պահպանակի ֆունկցիա կատարում էին ձիթապտղի յուղը, մեղրը և ֆիլտրող այլ միջոցներ։
18. Օգոստտոս ամիսն իր անունը ստացել է ի պատիվ Օգոստոս կայսեր, Հունվարը՝ ի պատիվ Յանուս երկդեմ աստծո, ապրիլ ամսվա անունը ծագում է լատինական «aperire» բառից, որը նշանակում է «բացել» (ծաղիկների կոկոնները ապրիլին էին բացվում)
19. Կոլիզեումն ունեցել է արևից պաշտպանող շարժական առագաստ։ Կոլիզեումը կառուցել են 12 տարի շարունակ և արդյունքում, 3 րոպե էր պահանջվում, որպեսզի 70000 հոգի մտներ կառույցի մեջ։
20. Ադրիանոս Կայսեր օրոք կայսրության հյուսիսային սահմանի ողջ երկայնքով կառուցվեց պաշտպանական պատ՝ կայսրության հողերը բարբարոսների ներխուժումից պաշտպաննելու համար։ Ի ձգվածությամբ այն կարող էր մրցել Մեծ Չինական պատի հետ։ Այսօր դրա մնացորդները կարելի է տեսնել Բրիտանիայի մի շարք շրջաններում։

Thursday, October 4, 2012

ՊԳԿ վարչությունը պարզաբանումներ է տվել ԱԳՆ շենքի վաճառքի կապակցությամբ

ՊԳԿ վարչությունը պարզաբանում է ԱԳՆ-ի շենքի  վաճառքըՀաշվի առնելով ԶԼՄ-ների կողմից Պետական գույքի կառավարման վարչությանը հղվող բազմաթիվ հարցադրումները, վարչությունն այսօր պարզաբանման տեքստ է տարածել Կառավարական թիվ 2 մասնաշենքի վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ ասված է.

«Շենքի նկատմամբ տարիներ շարունակ  հետաքրքրություն է եղել՝ հատկապես տարբեր ժամանակահատվածներում առանձնացված տարածքների մասնավորեցումից հետո: ՊԳԿ վարչությունն, առաջնորդվելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում, ստացված առաջարկությունները քննարկել և  ներկայացրել է ՀՀ կառավարությանը:  Առաջարկությունները կառավարությունում քննարկվել են ոչ միայն գնային գրավիչ հեռանկարի ակնկալիքով, այլև 1951թ. և 1955թ՝. երկու փուլով շահագործման հանձնված կառույցի  շենքային պայմանների՝ վաղուց արդեն այնտեղ տեղակայված նախարարությունների և հատկապես ԱԳՆ ժամանակակից  պահանջները չբավարարելու տեսանկյունից: Բացի այդ, տարածքներով ապահովված չեն  Սփյուռքի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը: Այդ իսկ պատճառով  կառավարությունում բազմիցս քննարկումներ են եղել նախարարություններին պատշաճ տարածքներով ապահովելու հարցի շուրջ:

Wednesday, October 3, 2012

20 հետաքրքիր փաստ ԱՄՆ նախագահների մասին


Интересные факты о президентах США
1. Աբրահամ Լինքոլնը եղել է ԱՄՆ նախագահներից միակն, ով ունեցել սալուն (բարի պես մի բան) ունենալու լիցենզիա։ Նա հանդիսացել է Իլլինոյս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում գտնվող «Բերրի և Լինքոլն» սալունի համասեփականատերը։
2. ԱՄՆ նախագահներից միակն, ով ընտրվել է միաձայն, հանդիսանում է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնը, ով ի դեպ իր կառավարման ողջ ընթացքում հրաժարվել է ստանալ նախագահին հասանելիք աշխատավարձը, որն այն ժամանակներով հսկայական գումար էր իրենից ներկայացնում՝ տարեկան 25000 դոլար։
3. Հովեր Քլիվլենդը միակն է ԱՄՆ նախագահներից, ով ժամանակին աշխատել է նաև որպես... դահիճ։ Մինչ նախագահ դառնալը, Քլիվլենդը եղել է Նյու Յորքի մերձակայքում գտնվող Էրի կոմսության շերիֆը և նրան «բախտ է վիճակվել» երկու անգամ իրականացնել մահապատժի որոշում։
4. Թոմաս Ջեֆֆերսոնն ու Ջոն Ադամսը մի անգամ մեկնում են Սթաթդորդ, որպեսզի այսցելեն շեքսպիրի ծննդավայրը։ Թանգարանում նրանցից մեկկը դանակով քչփորում է Շեքսպիրի աթոռներից մեկը, որպեսզի որպես հուշանվեր վերցնի փայտի փշրանքները...5. Թոմաս Ջեֆֆերսոնն ու Ջեյմս Մեդիսոնը մեկ անգամ կալանավորվել են , երբ ձիերով անցել են Վերմոնտ նահանգի բնակավայրերից մեկի մոտով, ինչը խստիվ արգելված է եղել նահանգի օրենքներով։

Tuesday, October 2, 2012

20 հետաքրքիր փաստ գովազդի մասին


1. Սառուցի կտորները, որոնք մենք տեսնում ենք գովազդային հոլովակներում, սովորաբար պատրաստվախ են ակրիլից, իսկ պղպջակները ստանում են լվացքի փոշու միջոցով։
2. Ամերիկյան դեղագործական ընկերությունները երկու անգամ ավելի շատ գումար են ծախսում գովազդի վրա, քան հետազոտությունների։
3. 1955 թվականին առաջին անգամ գովազդվեց Մալբորո ծխախոտը։ Հոլովակում աթլետիկ կազմվածքով մարդիկ էին, իսկ ամենատարածված կերպարը դարձավ կովբոյի կերպարը։ հետաքրքիր փաստը կայանում է նրանում, որ հոլովակում հայտնվող 3 մարդն էլ մահացել են թոքերի քաղցկեղից։ 
4. Գովազդի վրա տարեկան ծախսվում է ավելի քան 500 միլլիարդ դոլար։
5. Միջին ամերիկացին, 65 տարեկան հասակի հասնելու պահին մոտ երկու միլլիոն գովազդային հոլովակ է դիտում։
6. Առաջին բիլլբորդը ստեղծվել է 1900 թվականին՝ ԱՄՆ-ում։ Հետագայում բիլլբորդները ստացան համաշխարհային տարածում։
7. Միայն երեխաների համար նախատեսված գովազդի վրա ԱՄՆ-ում տարեկան ծախսվում է 15 միլլիարդ։
8. Համարվում է, որ ամենառաջին գովազդը, որտեղ հոմոսեքսուալ զույգ է պատկերված, Իկեա ընկերության գովազդն է, որտեղ երկու տղամարդ կահույք են ընտրում։ Այն հայտնվել է 1994 թվականին։
9. Ժամացույցերի գովազդներում գրեթե միշտ տեսնում ենք, որ ժամացույցները ցույց են տալիս 10։10 ժամը։ Սա արվում է, որպեսզի սլաքները չծածկեն բռենդի անունը։
10. Ամերիկայի հոգեբանների ասսոցիացիան պնդում է, որ երեխաների մեծամասնությունը ի վիչակի չէ քննադատորեն վերաբերվել գովազդին և նրանք անվերապահորեն հավատում են դրան։
11. Ֆաստ ֆուդ արտադրող ընկերությունները տարեկան 1.6 միլլիարդ են ծախսում գովազդի վրա՝ ԱՄՆ-ում։
12. Երեխան օրեկան 100, իսկ տարեկան մոտ 40000 քոմերցիոն հոլովակներ է դիտում։
13. 2008 թվականին ԱՄՆ-ում միայն քաղաքական գովազդի վրա ծախսվել է 2.6 միլլիարդ դոլար։ Սա ամենամեծ գումարն է, որ ծախսվել է նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վրա։
14. Գավազդատուները հաճախ օգտվում են այսպես կոչված «էմոցիոնալության էֆֆեկտից», երբ գովազդվաղ ապրանքը տեղադրվում է այնպիսի բաների մոտ, որոնք մարդկանց մոտ դրական էմոցիաներ են առաջացնում։ Հատկապես շատ են օգտվում մանկահասակ երեխաների առկայությունից կադրում։
15. Life ամսագիրը առաջինն ամսագիրն էր, որ հաղթահարեց գովազդից տարեկան 100 միլլիոն դոլարի շեմի։
16. Միայն 1938 թվականին ռադիոն առաջ անցավ ամսագրերին՝ գովազդից ստացվող միջոցների առումով։
17. Interpublic, WPP և Omnicom Group ընկերությունները երեք ամենախոշոր գովազդային ընկերություններն են։
18. 20-րդ դարի ամենահաջող գովազդը Վոլքսվագեն մեքենաների սլոգանն էր՝ «Think small» (քիչ մտածիր)։ Բանն այն է, որ հետպատերազմական տարիներին գերմանական մեքենաաները ասսոցացվում էին Հիտլերի անվան հետ, իսկ այս կարգախոսի շնորհիվ, Վոլքսվագեննը դարձավ Ամերիկայի ամենավաճառվող մեքենան։
19. Մեծ տարածում է գգտել վիրուսային գովազդը, երբ տարբեր սոցիալական ցանցերում ու բլոգային հարթակներում տեղադրված հղումների շնորհիվ, ընկերությունները կարողանում են մեկ օրվա մեջ միլլիոնավոր դիտումներ ապահովել։
20. Մինչև տպագրության գյուտը գովազդները հիմնականում ձայնային էին։